Եվրահանձնաժողովի խոսնակներից Անա Փիսոներոն մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի հետ կապված հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փիսոներոն նշել է, որ Թուրքիայի հետ փոխադարձ շահի վրա հիմնված հարաբերությունների ստեղծումն ու Միջերկրական ծովի արևելյան հայտվածում կայուն և անվտանգ միջավայրի պահպանումը բխում է ԵՄ-ի շահերից։
«Եմ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել մարդկանց իրավունքների, օրենքի գերակայության, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունությանն ուղղված պարտավորությունների հիման վրա ընդհանուր բարօրության և կայունությանն տեսանկյունից հարաբերություն ստեղծելու նպատակով»։
Խոսնակը հիշեցրել է նաև, որ Եվրահանձնաժողովի ռազմավարական և հեռանկարային առաջընթացի նպատակով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների առաջընթացին վերաբերող զեկույցի պատրաստման աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև, որ դրան զուգահեռ մոտ ապագայում ըդնլայնման փաթեթի շրջանակներում հրապարակվելու է Թուրքիայի մասին տարեկան զեկույցը։
Նշենք, որ հոկտմեբերի 1-ին Էրդողանը Թուրքիայի ազգային ժողովի 28-րդ նստաշրջանի 2-րդ օրենսդրական տարվա բացման կապակցությամբ ելույթում ասել էր․
«Եթե այնպես, ինչպես խոսվում է, ԵՄ-ն որևէ մտադրություն ունի դադարեցնելու ամբողջական անդամակցության գործընթացը, դա իրենց իմանալունն է։ Եթե անհրաժեշտ լինի ժողովրդավարության, արդարության և ազատությունների տեսանկյունից Կոպենհագենի չափանիշները կդարձնենք Անկարայի չափանիշներն ու մեր ճանապարհը նորից կշարունակենք»։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը