Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից-20-ը Ադրբեջանի կողմից իրականացված զինված լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության մի շարք հուշարձաններ հայտնվեցին վտանգի գոտում և ոչնչացման ուղիղ սպառնալիքի տակ, գրում է monumentwatch.org-ը:

Ժառանգության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հերթական դրսևորումը գրանցվեց սեպտեմբերի 27-ին, երբ ադրբեջանցի զինվորականները Մարտակերտ-Քարվաճառ մայրուղուց ուղիղ նշանառությամբ կրակ բացեցին Չարեքտար վանքի ուղղությամբ (https://www.youtube.com/watch?v=zbYhLbwgEzE):

Չարեքտարի վանքը Թարթառի վերնահովտի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: Հիմնական կառույցները վերաբերում են 12-14-րդ դարերին, պահպանվել են նաև բազմաթիվ խաչքարեր և արձանագրություններ: Մեր կայքն այս հուշարձանի ամբողջական նկարագրությունը կներկայացնի մոտ ժամանակներս:

Մեր արձագանքը

Օկուպացված տարածքում պարտադիր է մշակութային արժեքների հանդեպ հարգանքը, իսկ ժառանգության նկատմամբ հաշվեհարդարն ու բռնագրավումն արգելվում են։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում (http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15207&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html):

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն՝ գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն ու պարտադիր են բոլոր պետությունների համար https://casebook.icrc.org/case-study/icjisrael-separation-wallsecurity-fence-occupied-palestinian-territory ։

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական «ինքնասպանություն» է գործել․ Տիգրան Աթանեսյան ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ Հրազդանի կիրճում 22-ամյա վարորդը Лада-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել Ձեզ հարց եմ տվել,կոնկրե՛տ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20:00-ի դրությամբ ՀՊՏՀ-ի ռեկտորն ԱՄՆ-ում մեղադրվում է գողություն անելու համար․ Հակոբ Ասլանյան Տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի. Ջեյմս Օ՛Բրայեն 28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն Հայտնի է՝ երբ ՌԴ-ում կկայանան նախագահական ընտրությունները Այս ամիս կատարված տարեկան 12.000 դրամ վճարը տարածվելու է միայն դեկտեմբերի ընթացքում կայանման վրա․ Քաղաքապետարան Կոկաինի շարժերից լուր չունի Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր «3-րդ աշխարհամարտը սկսվեց Երևանի փողոցներում․ 50 դրամ ինքնարժեքով տարբեր առանձնյակներ դուրս եկան փողոցային մարտերի»․ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է ոչ վաղ անցյալի դրվագներ Եթե "Բալասանյան դաշինքը" խաղերի մեջ չէ քայլիստների հետ, ապա... ՀԱՊԿ վեհաժողովին հայկական կողմի չմասնակցելը կազդի միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու ծրագրերի վրա. ՌԴ ԱԳՆ Երևանում իր Maserati-ով վթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել Մարտունու Ռազմական ոստիկանության պետը 570,000 դրամ կաշառք է վերցրել Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել Քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններ դիմել են ՀՀ-ում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Շահե Աճեմյանը Դեկտեմբերի 7-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am