«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր անկախության կարճ պատմության ընթացքում 2 դեպք է արձանագրվել` երբ իշխանությունը, զգալով մոտալուտ վտանգը, վերջին պահին հրաժարական է տվել ու իշխանության բեռը դրել այլ անձի վրա, սակայն այդ իշխանությունը պահելն անհնարին է եղել, եւ հրաժարական տվողները հստակ իմացել են այդ մասին:
Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը, մյուսն Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր ու Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու քայլը: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ իշխանությունը, իսկ երկրորդ դեպքում` երկիրն էլ հետը, տանուլ է տրված, եւ իշխանության հանձնումն ընդամենը ձեւական բնույթ է կրում:
Ո՛չ Կարեն Կարապետյանն էր ի վիճակի պահել հանրապետականների իշխանությունը երկրում՝ ապրիլի 23-ից հետո, ո՛չ Սամվել Շահրամանյանն էր ի վիճակի պահել Արցախը, երբ Արցախը դե ֆակտո հանձնվել էր, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչվել, ռուս-ադրբեջանա-թուրքական գործարքը կայացել:
Եվ Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե ինչ-որ ուժերի ճնշման տակ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց կամ` որ հրաժարական չտար, Արցախը չէր հանձնվի, առնվազն կեղծիք է եւ մանիպուլյացիա»:
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը