ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով՝ չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տեւական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել:

Այսպիսով, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի, որը, մեծ հավանականությամբ, կլինի հենց Ավինյանը: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, եւ նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր բանակցելուց հետո ՔՊ-ին հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ եւ նրանցից մեկ ձայն «կորզել»:

Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից եւ մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայն»-ից մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։

Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, եւ նիստը կայանա, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը, առանց որեւէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին:

«Հանրային ձայն» կուսակցությունը թեեւ վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է ավելի, որ Մարությանի եւ Թեւանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Նրա այս հայտարարությունը, թերեւս, հաստատում է մեր տեղեկությունները:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1808 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am