Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին
![Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին](/timthumb.php?src=/disc/02-10-23/8393c4ade91ee06887a87ef486a0aaef.jpg&w=708)
Մոտ ժամանակներս Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի Akınçı անօդաչու թռչող սարքերը, հայտարարել է Բաքվում գտնվող Սելջուկ Բայրաքթարը՝ «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենը։
Լրագրողների հետ զրույցում Բայրաքթարը նշել է, թե Akınçı ԱԹՍ-երի փորձարկումներն արդեն ավարտվել են։
«Akınçı ԱԹՍ-երը Ադրբեջան կմատակարարվեն ամենասեղմ ժամկետներում»,- ասել է նա։