«Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակից,

Այս օրհասական օրերին, երբ մեր շատ սիրելի արցախահայությունը, բազմաթիվ անասելի զրկանքներից ու զանգվածային սպանդից մազապուրծ է լինում` Հայաստանի մեր հայրենակիցները կրկին գտնվում են իրենց քրիստոնեական բարձունքի վրա:

Այս օրերին բազում սրտառուչ պատմություններ եմ լսել: Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, ով ինչպես կարող է` աջակցում է մեր հերոսական արցախահայությանը: Հայությունը կրկին բռունցքվելու, միմյանց թիկունք դառնալու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է:

Բազմաթիվ գործարարներ, բժիշկական, սոցիալական, բիզնես, հասարակական-քաղաքական կազմակերպություններ, անհատ մարդիկ իրենց սրտաբաց ու գրկաբաց պատրաստակամությունն են հայտնում և գործնականում անում են ամեն ինչ, աղետի մեջ հայտնված մարդկանց իրավիճակը գոնե մի փոքր մեղմելու համար:

Իմ մարդկային ու քաղաքացիական անսահման շնորհակալությունն եմ հայտնում բոլորիդ: Աստված թող բազմապատկի ձեր կարողությունն ու երկար կյանք պարգևի յուրաքանչյուրիդ:

P.S. Ինձ ասում են, որ կան նաև այնպիսիններն, ովքեր վատ են տրամադրված արցախահայության հանդեպ, նույնիսկ սոցցանցերով կամ կենցաղային զրույցներում անպարկեշտ ու լկտի պահվածք են դրսևորում( ինքս չեմ հանդիպել այդպիսիններին):

Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել, դրանց անտեսել ու չնկատել է պետք: Թող Բարձրյալը լինի նրանց դատավորը, և Աստված մի արասցե, որ նրանց ընտանիքները ևս հայտնվեն Արցախի մեր հայրենակիցների վիճակում»:

դիտվել է 393 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի աշխատակիցնե՛ր, սթափվե՛ք և վերադարձե՛ք աշխատանքի. Քաջարանի համայնքապետի հայտարարությունը ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է. ո՞ր պատգամավորներն են ցուգցվանգի մեջ Երևանի ավագանու նիստը թեժ է անցնելու. կրկին վեճեր են սպասվում Ի՞նչ են քննարկել անհետ կորածների մասին Հայաստանի և Ադրբեջանի միջգերատեսչական հանձնաժողովները Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր Ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարն այցելել «Սպայկա» Սերժ Սարգսյանի օրոք 42 մլն դոլարի գնված անպիտան զենքի գործն էլ հօդս ցնդեց Ովքեր են ներգրավվել Աղազարյանի եւ Ասլանյանի կուսակցությունում Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու Քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը ոչինչ չի նշանակում․ Արտակ Զաքարյան Իշխանությունը խոստովանեց, որ ուղևորների ավելի քան 60 տոկոսը բոյկոտում է տրանսպորտի թանկացումը․ Թևանյան Երևանում թալանել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի «Lexus»-ը Կապիտուլյանտ ոչնչություններն առաջարկում են այս տականքների հետ հաշտ֊համերաշխ ապրել․ քաղաքագետ Ռուսաստանն Ադրբեջանին ակնարկում է Ադրբեջանը երկինք է բարձրացրել Սու-25 և Սու-25 ML գրոհային ինքնաթիռները Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Թրամփը դավեր է նյութում Իրանի դեմ․ Փեզեշքիան Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտոնյաներ մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Երևանում կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի լուսամուտները Դատավոր Ավագ Գաբրիելյանի լիազորությունները դադարել են Իսկ հիշո՞ւմ ենք, որ այս ամբողջ կրկեսը պետական պաշտոնյաներին հնարավորինս հաշվետու պահելու համար էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Փետրվարի11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մետաքսե Հակոբյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փետրվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am