Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ
Հայկական երկրորդ պետությունում՝ Արցախում, մնացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ դա իր ոչ պաշտոնական տեղեկությունն է։
«Արցախցիների վերջին խմբերը այս պահին ուղեւորվել են Հայաստան։ Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքավոր մարդիկ։ Նրանք եւս պատրաստվում են հեռանալ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։