Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել

Մարտակերտից բռնի տեղահանված Կարինե Այվազյանն ահազանգում է, կացարանում, որ պետությունը տրամադրել է, անմարդկային պայմաններ են։

«Փաստինֆոյի» հետ զրույցում կինը պատմեց, որ Գորիսից, որտեղ հաշվառվել են, իրենց ասել են, որ գնան Մարտունի։ «Մարտունիից էլ գյուղապետը մեզ գյուղ է բերել, մի տուն տվեցին, տունը, ո՞րն է, գոմ է, ու էդ գոմում մենք ենք։ Ոչինչ չկա, ընդհանրապես ոչինչ, անգամ ջուր չկա, բաղնիք- զուգարան չկա։ Երեկ մենք ենք զուգարան սարքել, նաև գազ քաշեցին, որ կարողանանք գոնե ուտելիք սարքել, այն էլ տան տերն եկավ, ասաց՝ էնպես չանենք, որ գազի վարձն իր վրա մնա։ Միայն մահճակալ կա տանը, ոչ սեղան կա, ոչ աթոռ, ոչ սպասք։

Գյուղապետը մի քիչ մակարոն ու բրինձ է բերել, ոչ մի հիգիենայի պարագա, բայց ձեռքներիս էլ ներկա պահին փող չկա, որ գնանք առնենք։

Մեզ բերել են թողել էս տանն ու գնացել, ոչ գյուղապետն է հետաքրքրվում, ոչ տան տերը, ոչ էլ պետությունից որևէ մեկը։

Գոմը տվել են, ասում են՝ յոլա գնացեք, ասում եմ՝ հիմա յոլա գնանք, բայց ձմռանն այստեղ մնալ չի լինի, տան տերն էլ ասում է՝ գազը քիչ վառեք, որ գումարը չմնա իր վրա»։
Կինը պատմեց, որ այդ տան համար իրենցից վարձ են պահանջում։ «Գյուղապետը տան տիրոջ հետ խոսեց, մեզ ասացին՝ 60 հազար փող պիտի տանք տան համար, տան տերը չէր համաձայնում, ասում եմ՝ էս ինչ տուն ա, որ 60 000-ով էլ չես համաձայնում տալ, ոչ ջուր կա, ոչ բաղնիք-տուալետ կա, ոչ մի բան չկա»։

Տիկին Կարինեն ընդգծեց, որ դեմ չեն լինի նույն գյուղում մնալ, միայն թե այնպիսի տուն լինի, որ կենցային պայմաններ լինեն։ «Մենք ամեն ինչ էլ կստեղծենք, բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, միայն թե հիմա այնպիսի տուն լինի, որ գոնե մի բաղնիք լինի՝ կարողանանք լողանալ, Ղարաբաղից մնացած կեղտը դեռ մեր վրա է, տեղ չունենք լողանալու»։

Նա նաև նշեց, որ Մարտակերտից միայն մի քանի տաք հագուստ են հասցրել վերցնել ու անձնագրերը։ «Արկը բակում պայթեց, պայթյունի ալիքից տունն ավիրվել է։ Հիմա ընտանիքով ենք այստեղ, տղաս 22 տարեկան է, Երևան է գնացել, հացի փռում արդեն աշխատում է։ Բարեկամի տանն է, բայց մեկ սենյականոց տուն է, առայժմ կմնա, մինչև մի ուրիշ տեղ տուն գտնի։ Մենք ամեն ինչ էլ ինքներս կանենք, բայց հիմա պայմաններն անտանելի են»։

դիտվել է 574 անգամ
Լրահոս
Կեղծ են ՀՀ իշխանության պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում․ քաղաքագետ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 2.7 միլիարդով կրճատել են ռազմարդյունաբերության բյուջեն և ուղղել պարգևավճարներին և գործուղումներին. 168.am Ինչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվել Դիտակ գյուղի սկզբնամասում «Opel»-ը հայտնվել է ճամփեզրի դաշտամիջյան հատվածում Հայտնի են դպրոցականնների աշնանային արձակուրդի օրերը Երևանում Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Ստեփանակերտի քաղաքապետի ավտոմեքենան առգրավվել է որպես «ապօրինի գույք» 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համար Լոռու մարզում «Mitsubishi Airtrek»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում Հերթական ողբերգական դեպք՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում Պատվելի Բագրատ Սրբազան, Ձեր կամքի վրա որևէ մեկը, անգամ մեր դիմաց կանգնած չար ուժերը չեն կասկածում։ Ես չէ, որ պետք է ասեմ,բայց դա բավարար չի... Սոս Հակոբյան Եթե Նիկոլ Փաշինյանը սիրեր մականախաղ, հանրակրթական դպրոցներին մականնե՞ր էիք բաժանելու Արտաշատում հրդեհ է բռնկվել «Lada Priora»-ում. երկու տղամարդ այրվածքներ են ստացել Հնդկաստանում մարդակեր գայլերը հոշոտել են ինը մարդու․ Դրանք ներխուժում են տներ, խժռում երեխաներին Համակերպվել սխալի հետ՝ նշանակում է խփել սեփական դագաղի վերջին ու վճռական մեխը. Արշակ սրբազանի քարոզը Արևմուտքը չի կարող պատժամիջոցներով Իրանին պարտադրել իր կամքը․ Իրանի ԱԳՆ Արմավիրում «Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինը հիվանդանոցում մահացել է Կրակոցներ` Երևանի քաղաքապետարանի մոտ, պարեկները հետապնդել են 2 ավտոմեքենա, կա ձերբակալված Սրանք մինչև նոյեմբերի 16-ը հազիվ հասցնեն իրենց վրիպումներն ուղղեն․ Ղազարյան Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին ու արցախահայությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am