Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը ժպիտով բարևել ադրբեջանցիներին, հետո իր ընկերներին «փուռը տվել»․ հարց ՔՊ-ականին (video)

Տեղեկացված եմ եղել, որ Սամվել Բաբայանը գնացել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների եւ ինչ–որ համաձայնություններ եղել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Սամվել Բաբայանի բանակցությունը չի նշանակում, որ Արցախի կառավարությունն է բանակցությունների գնացել, նա այնտեղ քաղաքական երկրորդ ուժն է ներկայացնում, նա տեսնելով ստեղծված իրավիճակը, տեսնելով, որ բանակցությունների չգնալը բերելու է աղետի, ինքն իր նախաձեռնությամբ գնացել է այդ բանակցություններին։ Այո, ես տեղեկացված եմ եղել, որ նա գնացել է այդ բանակցությունները եւ ինչ-որ համաձայնություններ եղել են, բայց քանի որ դա պաշտոնական Ստեփանակերտի կարծիքը չի եղել, այդ բանակցություններն արդյունք չեն տվել»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Անդրադրադառնալով այն դիտարկմանը, որ Ադրբեջանն էր ասում, որ չի բանակցելու Արցախի իշխանությունների հետ, Խաչատրյանն ասաց․ «Ադրբեջանը կարող է շատ բան ասել։ Ադրբեջանը մի քանի անգամ համաձայնել է երկխոսության՝ որոշակի պայմաններով, բայց դրանք տարբեր պատճառներով տեղի չեն ունեցել։ Պատճառներից մեկն էլ երբեմն եղել է Ստեփանակերտի չցանկանալը»։

Հարցին՝ ինչպե՞ս է Բաբայանը Արցախի իշխանությունների թիկունքում նման պայմանավորվածությունների մեջ մտել, պատգամավորը պատասխանեց․

«Մանդատը տվել են, Արցախի նոր եկած իշխանություններն այդ մանդատը վերցրին, իշխանափոխություն արեցին, մանդատը վերցրին, համոզելով բոլորին, որ այդ մանդատը թույլ կտա Արցախի անվտանգային հարցերը լուծել եւ 5 օր հետո տեսանք՝ ինչ եղավ։ Սամվել Բաբայանը մինչեւ իշխանափոխությունը բազմիցս ասել է, որ եթե գնան այս ճանապարհով, Արցախի վրա հարձակում է լինելու եւ Արցախը կորցնելու են։ Ես նրան գնահատում եմ որպես հեռատես ռազմական եւ քաղաքական գործիչ, նա կանխատեսել է այս իրավիճակը, որ այսպես է լինելու եւ հանուն Արցախի գնացել է այդ բանակցություններին եւ ճիշտ է արել։ Արցախի նոր իշխանությունների այդ մանդատը օգտագործվեց կապիտուլյացիայի համար, իսկ Սամվել Բաբայանը, որ այդքան խնդրում ու ասում էր՝ ես ունեմ դրա լուծումը, կարող եմ գնալ բանակցել եւ այլն, նրան խաղից դուրս թողեցին եւ նույնիսկ այդ քննարկումների ժամանակ այնպես արեցին, որ Բաբայանը չմասնակցի»։

Հարցին՝ նման անձին ինչպե՞ս է հաջողվել ժպիտը դեմքին, ադրբեջանցիներին բարեւելով՝ անխափան անցնել, հետո ընկերներին «փուռը տալ», պատգամավորն արձագանքեց․ «Ինքը ընկերներին երբեք «փուռը տված» չկա։ Եթե գտնեք մի ընկեր, որին Բաբայանը «փուռն է տվել», կարող եք ասել։ Նրա մասին նման ձեւով խոսելը բարոյական չէ։ Նա տաղանդավոր ռազմական գործիչ է, նա կարող է հիմա էլ մտնել ու դուրս գալ, դա արտահայտվում է նաեւ իր այդպիսի տակտիկական խնդիրների լուծման ունակությամբ․ թող ոչ մեկ իր հետ ոտք չգցի»։

դիտվել է 3554 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․«Թքող Ալե՛ն» ու Նիկոլ,դուք «եղեռնամոլներ եք», որոնց դեմ մենք հայցեր ենք ներկայացնելու․ Իշխանյան (video) Ադրբեջանը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին․ Արմեն Այվազյան Դեղորայքային անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս․ Անուշ Պողոսյանն ահազանգում է Աղբի մասով ի՞նչ եք արել, որ վարձավճարը թանկացրիք. ավագանու անդամը` Ավինյանին (video) Էս ու՞մ եք գժի տեղ դնում․ բռնող մարմինը՝ Ավինյանի դասարանցին է․․․ Մեսրոպ Մանուկյան (video) Ինձ երբևէ «մանիկյուր–պեդիկյուր» չեն արել․ Ավինյան Քանաքեռ-Զեյթունում սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ դանակահարված մյուս քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է Մաշտաբային ստախոս Ավինյա՛ն, հենց հիմա եկեք պատասխան տվեք ինչո՞ւ եք կազմակերպել «երևանցիների սպանդը» (video) Սիրիան և Լիբանանը համաձայնության են եկել սահմանին հրադադար հաստատելու շուրջ Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային օդից, ցամաքից և ծովից․ Al Jazeera Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ «Ու՞ր եք փախչում»․ Տիգրան Ավինյանը լքել է ավագանու նիստը․ Զարուհի Փոստանջյան (video) «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը». Երիտասարդների ակցիան ՔՊ գրասենյակի մոտ Ալիևները օկուպացված Արցախում են ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանից Նախիջևան և Երասխից Մեղրի երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման տարբերակ #ՈՒՂԻՂ․ «Ալիևը պատերազմ է հայտարարում»․ Գառնիկ Դանիելյան (video) Եկել եմ Տիգրան Ավինյանին մեղադրանք ներկայացնելու ցեղասպանության, տնասպանության մեջ. Զարուհի Փոստանջյան Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Ինչ նոր պահանջներ է առաջ քաշում Ադրբեջանը Փաշինյանը և իր ողորմելի կինը՝ Աննան տեսա՞ք՝ ինչ են անում․ ակցիայի մասնակից (video) Եվրապատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի կողմից կեղծ դատավարության ենթարկված հայերի մասին «Չաղ Ռուստամը» և նրա հանցակից Աշոտ Կուրեղյանը կալանավորվել են Բերում ենք Քոչարյանին, վե՛րջ․․․ քաղաքացի (video) Եվս 7 պահանջ. Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am