Եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, Արցախի վերջնական հայաթափումը օրերի հարց է

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնագաղթել էր արդեն 68 հազար 386 անձ՝ Արցախի Հանրապետության բնակչության կեսից ավելին։ Հույսը, որ Արցախն ամբողջովին չի դատարկվի, կարծես թե մարում է։ Երեկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ մի քանի օրից Արցախում հայ չի մնա։

Եվ ռուս խաղաղապահների խոստումները, թե կկրկնապատկեն իրենց ռեսուրսները եւ կապահովեն Արցախում մնացողների անվտանգությունը, կարծես թե հերթական փուչիկն էին, ինչպես նրանց նախորդ խոստումները։ Արցախից մեզ հայտնում են, որ եթե ֆորսմաժորային որոշումներ չկայացվեն, ապա Արցախի վերջնական հայաթափումը 6-7 օրվա հարց է։

Մինչդեռ մի քանի օր առաջ տեղեկություններ կային, որ ռուսներն իրենց առաքելությունը շարունակելու նպատակով համոզում են հայերին՝ մնալ Արցախում։ Անգամ խոստանում էին, որ Արցախի համայնքը ղարաբաղցի ղեկավար կունենա՝ հանձին Վիտալի Բալասանյանի։

Մինչդեռ ռուս խաղաղապահները ոչ միայն Արցախը չեն պաշտպանում, այլեւ նրանց աչքի առաջ՝ Հակարիի կամրջի վրայի ապօրինի անցակետից ադրբեջանցի զինյալները ձերբակալում են հայտնի գործիչներին եւ տեղափոխում Ադրբեջան։ Ռուբեն Վարդանյանից հետո, ըստ որոշ տեղեկությունների, էլի մարդիկ են ձերբակալվել, որոնց մասին հստակ տեղեկություններ չկան։

Մեր աղբյուրները հայտնում են, որ նրանց մի մասը 44-օրյա պատերազմի օրերին Ալիեւին եւ իր ընտանիքի անդամներին «լայվով» նախշած մարդիկ են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 450 անգամ
Լրահոս
Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Սփյուռքի դեմ ելույթ է ունեցել Օդի ջերաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար «Թբիլիսին պետք է հրաժարվի որդեգրած քաղաքականությունից»․ Վայմարյան եռանկյունի Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է PMMG-ն հայատյաց տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է Ի՞նչ փուլում է Ադրբեջանի ղեկավարության դեմ հարուցված գործը․ ՔԿ մեկնաբանությունը․ Sputnik Արմենիա Բաքվից արձագանքել են Փաշինյանին ու մեղադրել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել Ստեփանավանի նախկին քաղաքապետը, կինը և զավակները հրավիրվել են գույքի բռնագանձման գործով վարչություն Նիկո'լ Անհող, քո նման կապիտուլյանտ ու խաղաղություն մուրացողից Ադրբեջանն ի'նչ ասես պահանջելու և ստանալու է. Գագիկ Համբարյան Զավեշտ. Լեոնիդ Բրեժնևի կերպարով բեմ դուրս եկած այս պատուհասի մեդալներից միայն մեկն է պետական պարգև Թուրքիայի ներկայացուցիչը դեմ է Սփյուռքին Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն. Milliyet
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am