Ահա գեղեցիկ հայրենիքի անկման մի պատմության ողբերգական էջը

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել համաձայն որի մինչև 2024թ. հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Արցախից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին, տեղեկացնում է Ստեփանակերտը։

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո: Հրամանագրի բուն տեքստին ծանոթանալ հնարավոր չէ, քանի որ Արցախի նախագահի պաշտոնական կայքէջն այլևս չի գործում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկած ռազմական գործողություններից երկու օր անց Ստեփանակերտը հայտարարեց, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ստեփանակերտը նաև հաղորդեց, որ կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին՝ «դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով»:

Ահա, և վերջ... Հայրենիքի մի մասնիկի անկումը` մեր բոլորի ու քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև... Երբ բոլորը Հայաստանում զբաղված են իսկական գզվռտոցով` մեր հայրենիքի անկումը տեղին ունեցավ «սահուն»

Միևնույն ժամանակ Բաքուն ի ցույց է դնում իր «հաղթական» արշավն ընդդեմ Արցախի համար բարի գործ արածների նկատմամբ:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հայտնեց. «Սեպտեմբերի 27-ին Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում ձերբակալվել է ապօրինի կերպով հանրապետություն ժամանած Ռուբեն Կառլենովի Վարդանյանը, ով զբաղեցրել է, այսպես կոչված, «պետական նախարար պաշտոնը»»։ Ըստ գերատեսչության՝ 53-ամյա Վարդանյանը տեղափոխվել է Բաքու։

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ, տեսանյութեր են հրապարակում, որոնցում ադրբեջանցի իրավապահներն են ու Վարդանյանը՝ ենթադրաբար ձեռնաշղթայով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարում նախկին պետնախարարի ձեռքերի հատվածը քողարկված է։

Վարդանյանի ձերբակալության մասին առաջինն ահազանգեց նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ հանդես գալով հայտարարությամբ. - «Ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ այսօր առավոտյան, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Երևանը Բաքվից պահանջում է տեղեկություններ տրամադրել Վարդանյանի ձերբակալության, նրա գտնվելու վայրի վերաբերյալ։

Այսօր արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանը «պատասխանատվության է ենթարկվել ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման, պետական սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչություններ կատարած լինելու և ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու մեղադրանքով»։

Իսկ Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց այսօր Ստեփանակերտից Շուշի մեկնելու իր որոշման մասին։
Իր հայտարարությունում Բաբայանը նախ շեշտել է, որ ընդգրկված է Ադրբեջանի սև ցուցակում, ապա տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ «Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ մերձավորներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ», - Ֆեյսբուքում գրել է Բաբայանը։

44-оրյա պատերազմից ուղիղ 3 տարի անց, Ադրբեջանը, որը սիմվոլիզմին մեծ տեղ է տալիս, արձանագրեց Արցախի անկումը:

Իսկ մեր հոգիներում դատարկություն է, քանզի մենք ապրում ենք` 3 տասնամյակից ավելի թափված արյան գինն այդպես էլ չգիտակցելով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2457 անգամ
Լրահոս
ՏԻՄ-երում ոչ իշխանական թեկնածուների նկատմամբ ապօրինությունները վերահաստատում են մեր գնահատականները. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Lայնածավալ ստուգումներ են եղել Wildberries-ի պահեստում «ԿԱՅԾ» ՓԲԸ-ին պատկանող լցակայանը լցակայանը տուգանվել է Բախվել են Nissan-ն ու Honda-ն, վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 7 վիրավոր Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը Ջերմաստիճանը կբարձրանա Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am