Ինչու՞ են ադրբեջանական հատուկ ծառայությունները Լաչինի միջանցքը փակելուց հետո իրենց «բնապահպաններին» գործուղել են հայկական հանքերի դեմ

Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։

Այս ասոցիացիան ծնվում է ցանկացած բանական հայի մոտ, բայց ոչ՝ հայկական բնապահպանական կազմակերպությունների։

Դժվար է պատկերացնել, որ այսօր կարող են լինել հայկական կազմակերպություններ, որոնք ադրբեջանական կազմակերպությունների հետ միասին որևէ բան կստորագրեն, առավել ևս կոչ՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ցանկացած խնդրի մասին, որ չի վերաբերում Արցախին ու արցախահայությանը։ Սակայն, պարզվում է, այդպիսիք կան։

Ընդ որում, նրանք այդ կոչը հրապարակել են Արցախում իրականացվող փաստացի ցեղասպանության օրերին։ Այս օրերին հայաստանյան մի շարք բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոլուրը», Հայկական բնապահպանական ճակատը, և այլն, այլ զբաղմունք չեն գտել, քան մի քանի երկրների, այդ թվում՝ ադրբեջանական բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ստորագրելու ինչ-որ կոչ՝ ուղղված «Վերակառուցման և զարգացման բանկին» (ՎԶԵԲ), որպեսզի ՎԶԵԲ–ը հրաժարվի հանքարդյունաբերական ներդրումներից։

«9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով»,- ասվում է հայտարարության մեջ:

Երբ հայաստանյան այդ նույն բնապահպանական կազմակերպությունների «թեթև» ձեռքով տարիներ շարունակ սևացվում ու վարկաբեկվում էր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը, մենք, հրապարակայնորեն զգուշացնելով, որ այդ մոտեցումը ոչ մի լավ տեղ չի տանի, այնուամենայնիվ, որպես կանոն, մտածում էինք, որ մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ի՞նչ բան է տնտեսությունը, ինչո՞ւ է կարևոր հանքարդյունաբերությունը Հայաստանի համար։ Բայց հիմա արդեն չենք կարող պատկերացնել, որ Արցախում ցեղասպանության ընթացքում ադրբեջանական «բնապահպանների» հետ կոչեր ստորագրելը միամտության հետևանք է: Դժվար է պատկերացնել, որ ամենատարբեր գրանտներից հաջողությամբ օգտվող հայկական ՀԿ-ներն այնքան անգրագետ են, որ չգիտեն, որ ոչ մի ադրբեջանական հասարակական կազմակերպություն չի ստորագրի ոչ մի հրապարակային փաստաթուղթ, առավել ևս՝ հայերի հետ, եթե դրա «դաբրոն» չի ստացել Ադրբեջանական հատուկ ծառայություններից և Ալիևից։

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ հասարակական կազմակերպությունները չեն հետևում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերական ծրագրերը, Ամուլսարը, ԶՊՄԿ-ն, Կապանի հանքը, Ախթալան։

Դժվար է պատկերացնել, որ հայաստանյան այս բնապահպաններն այնքան միամիտ են, որ չեն հասկանում, որ նաև այս՝ ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է հենց Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Ադրբեջանն առանձնապես մեծ հանքարդյունաբերություն չունի, ոչ էլ՝ ՎԶԵԲ-ի մասնակցությամբ այդ հանքերի ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումը միայն մեզ է անհրաժեշտ։ Հետևաբար, միանգամայն պարզ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանական հատուկ ծառայություններն ադրբեջանական բնապահպաններին Լաչինի միջանցքը փակելուց հետո գործուղել այս անգամ էլ հայկական հանքերի դեմ պետիցիաներ ստորագրելու։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ են դա անում մեր բնապահպանները, այն էլ՝ այս օրերին։ Պարզ չէ նաև, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները, որոնց մոտ այս գործողությունները կասկած չեն հարուցում։

Իսկ միգուցե և պարզ է։ Եվ պատասխանը բոլորովին միամտությունը կամ, առավել ևս, բնապահպանական մտահոգությունը չէ։

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video) Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում Ասացին` ճանապարհը բացեք, հրաժարվեցինք, ու անմիջապես գործողությունը սկսվեց. բերման ենթարկված (video) Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Ֆիքսե՛ք սրանց սաղի դեմքերը․ դուք լավ էլ գիտեք՝ ես ով եմ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (video) Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ռեխներդ բացած ծիծաղում եք, թաղեմ ձեր մոր տղուն. կիրանցեցին՝ ոստիկաններին (video) Ախր մենք ինչ անենք․ստացվում ա՝ մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում (video) Հասե՛ք,․ մենք ենք մեզ միայն փորձում պաշտպանել․ կիրանցում իրավիճակը լարված է (video) Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի կանայք արտասվում են ու բղավում (video) Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին «Մեզ ասում էին՝ դուք եք դեմներս կանգնել, դե կերեք»․ ծեծելով մեզ բերման են ենթարկել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am