Հարյուր տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես հեռանալու է. այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա. Թևանյան

Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Արցախը դատարկվում է, եւ այստեղ բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երեւանում է, մեր անելիքը մեկն է, եւ դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը եւ տեղը իշխանություն ձեւավորելը:

Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու, առանց վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որ Երեւանը չդառնա խրամատ, որ Երեւանը Շուշիի օրը չընկնի: Այս գիտակցումը շատ կարեւոր է: Գլխավորը պատասխանատվություն վերցնելն է, ես ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը՛՛:

Թեւանյանի խոսքով՝ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիեւի եւ Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով: ՛՛Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները. նախապես անոնս են անում, հետո անցնում են գործի: Եթե հաջողության չհասնենք, կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Մենք պետք է ապահովենք մեր հաղթանակը՛՛,-ասաց նա:

Խոսելով անելիքների ու ծրագրերի մասին՝ Թեւանյանն ասաց. ՛՛Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5. եթե այստեղ հավաքվում է 100 հազար մարդ, ապա մինչեւ հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Դրան պետք է գնալ: 100 տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանը այսպես թե այնպես հեռանալու է: Այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա: Հիմա կարեւորը հետեւյալն է. նա հեռանում է ցնցումներո՞վ, թե՞ առանց ցնցումների: Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը: Դրա համար ժողովուրդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի: Ես այս հարցում պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ եւ նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը: Համոզված եմ՝ իրենք էլ շատ լավ գիտեն: Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաեւ ՔՊ-ի այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը՛՛:

Թեւանյանը նաեւ հայտնեց, որ վաղվանից նոր թափ են տալիս համազգային գործադուլին, եւ դա բոլորին է վերաբերում: ՛՛Եթե այդ ամենը համազգային բնույթ չստանա, մենք՝ սկսած խոշորներից, գնալու ենք իրենց դուռը: Սա է գլխավոր ճանապարհներից մեկը՛՛,-ասաց նա:

դիտվել է 50552 անգամ
Լրահոս
Փաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ Մելանյա Թրամփն ամուսնու պատմական երդմնակալությանը ներկայացել է ոչ հանրաճանաչ դիզայներների հագուստով Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է առանց տեղումների եղանակ Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա Արաբկիրում (video) Լարսը բաց է, բայց հերթը դեռ պահպանվում է. քանի՞ հայկական բեռնատար է սպասում անցակետի մոտ Երևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումով․ Mercer Հերի՛ք է․ պարզ ասեք մարդկանց՝ գույքահարկը թանկացնում եք. ընդդիմադիր (video) Սփյուռքահայերից շուրջ 310 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվողը հուշագիր է ստորագրել Աննա Հակոբյանի հետ՝ նրա հիմնադրամին աջակցելու համար. Hayastan.news #ՈՒՂԻՂ․ Բաքվի դատարանի կադրերից ավելի շատ պետք է վախենան Փաշինյանն ու Ալիևը․ Էդգար Ղազարյան (video) Դոնալդ Թրամփ. դեպի նախագահություն տանող ուղին․ «Ամերիկայի ձայն» ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան Ես ազգային արտակարգ դրություն եմ հայտարարում և զորքեր ուղարկում հարավային սահման. Թրամփ Պաշտոն՝ Արայիկ Հարությունյանին Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա Կապանում պատրաստվում են ընտրությունների Ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Ի ցույց է դրվելու խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը... Մեսրոպ Մանուկյան Ի՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում «Իմ թաղումը, 2018 թվական». Արմեն Աշոտյանն արխիվային տեսանյութ է հրապարակել Բայդենն իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներին Ունենք քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահ, ժողովրդի հիմնական մասին համբալ ասող քաղաքապետի հայր և ԲԴԽ հայհոյախոս գիտնական անդամ․ Ժաննա Ալեքսանյան Մենք շուտով կփոխենք Մեքսիկական ծոցի անունը. Թրամփ Հայկ Կոնջորյան, հորդորում եմ չխոսել բաներից, ինչից խելքդ չի հասնում․ Անահիտ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am