Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան

«Արցախում ժողովուրդը խուճապի մեջ է, սոված–ծարավ փողոցներում լցված։ Կապի բացակայության պատճառով շատ գյուղերից տեղեկություն չկա»։ NEWS.am-ի հետ զրույցում Արցախում տիրող աղետալի վիճակի մասին պատմեց Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը։

«Երեխաներ կան, որ շրջափակման մեջ են գտնվում, ծնողները՝ այստեղ, ոչ մի լուր չունեն նրանցից։ Շատ գյուղեր սպասում են, որ ռուսները կազմակերպեն տարհանումը»,– պատմեց պատգամավորը՝ նշելով, որ իր թոռնիկի մասին էլ երկար ժամանակ տեղեկություն չեն ունեցել, վերջապես գտել են նրան։

«Իրավիճակը շատ ծանր է։ Երեխաները նկուղներում են։ Լսել եմ, որ օգնություն են ստացել ալյուրի տեսքով, բայց ո՞նց հաց թխեն. լույս, գազ չկա: Ամեն օր ասում են՝ լույսը լինելու է, հետո ասում են՝ Ադրբեջանը նոր պայմաններ է դնում մեր առաջ։ 30-ից ավելի ծանր վիրավորներ ունենք, որոնք ամեն օր կարող են մահանալ։ Ճանապարհը չեն բացում, որ նրանց հասցնեն Երևան, գոնե փրկեն։ Մեզ անտեր ենք զգում։ Ոչ մի աշխատանք առաջ չի գնում։ Այս ժամի դրությամբ պետք է որ թուրքերը հետ քաշված լինեին, որպեսզի որոնողական աշխատանքներ տանեին, բայց սկսվել է, թե՝ ոչ, չգիտեմ։ Զոհվածների մարմինները նույնպես չեն կարողանում տեղափոխել Երևան։ Մեծ մասը չի ուզում, որ իրենց երեխաներն այստեղ հուղարկավորվեն, քանի որ չգիտեն՝ վաղը այստեղ են լինելու, թե ոչ։ Գոնե ճանապարհը չեն բացում, որ մարդիկ դուրս գան, հնարավոր չէ այս պայմաններում մնալ այստեղ»։

Պատգամավորի խոսքով՝ տարածվող տեղեկություններն այնպիսին են, որ իրենց մնալը Արցախում անհնար է թվում։ Ո՞նց կարելի է երեխա սպանող թուրքի հետ ապրել։ Ասում են՝ երեխաները մի տեղ դպրոց են գնալու, Եվլախում քննարկել են, որ ոստիկանությունը պետք է միացյալ լինի, ո՞նց եք դուք դա պատկերացնում»,– ասաց Նելլա Գրիգորյանը՝ նշելով, որ միայն միջազգային զորակազմի ներկայությունը կարող էր ինչ–որ չափով անվտանգության երաշխիք լինել։

Գրիգորյանի խոսքով՝ նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ։

Պատգամավորը նշեց, որ այս աղետալի վիճակը չէր լինի, եթե իշխանությունները բնակչությանը նախապատրաստեին հարձակմանը։

«Փաշինյան, մեզ մենակ ես թողել մեզ, չես էլ զգուշացրել, գոնե դպրոցականները այդ օրը դպրոց չգնային։ Երեխաների՝ դպրոցից գալու ժամանակ է եղել հարձակումը, գոնե հնարավոր չէ՞ր զգուշացնել, որ հրետակոծություն է լինելու»,– վրդովված ասաց պատգամավորը։

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Քանի՞ սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում (video) «Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք». Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին Փաշինյանի հերթական աղմկահարույց հայտարարությունը (video) Երկու «առնետի» քննադատության պատճառով չեմ պատրաստվում ավարտել կարիերաս. Ռոնալդու Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր հույսը դնում է ադրբեջանական երաշխիքների վրա․ «Փաստ» Ամենահավանական արդյունքը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային խաղաղ համաձայնագրի կնքումը. քննարկում․ «Ամերիկայի ձայն» Լուիս Օկամպոն սարսափելի մանրամասներ է հայտնում ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ դաժանություններից (video) Գործարար Սուրեն Գրիգորյանը չի ընդունել իր մեղքը` ՌԴ ՊՆ-ից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մասին ԱՄՆ-ն ողջունում է Երևանի ու Բաքվի միջև սահմանազատման հարցերի շուրջ բանակցություններում վերջին առաջընթացը․ Պետդեպ Վերնախավերի կամքն է վճռում քաղաքակրթության ապագան, ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը Փաշինյանն ատում է արցախցիներին՝ ինչպես Հիտլերը՝ հրեաներին, Զելենսկին՝ ռուսներին... (video) Բոլորը գիտեին, որ Արցախն ուժասպառ անելուց հետո Ադրբեջանը հարվածելու է․ 9 ամիս ժամանակ կար ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում ջուր չի լինի Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում ԵՊՀ-ն դարձել է «պռախադնոյ դվոռ»` ՔՊ-ական պաշտոնյաների ինքնահաստատման վայր Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Սրբազան պայքարը սեպտեմբերի 22-ին բոլորին հրավիրում է Մարզահամերգային համալիր մեծ հավաքի ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am