Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Զատուլին

«Ադրբեջանը նախ ռազմական, ապա դիվանագիտական ոլորտում հաջողության հասավ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, ավելին ստացավ, քան կարող էր սպասել, իսկ դրանից հետո սկսեց ճնշել Հայաստանին ու Ղարաբաղին՝ հնարավորինս արագ վերջնարդյունքի հասնելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի ախորժակը բացվում էր: Հասավ ընդհուպ նրան, որ սկսեց Ադրբեջան անվանել Երևանը, ասել, որ Հայաստանի էական հատվածը ադրբեջանական տարածք է»,-Alpha News-ի եթերում, Հայկ Խալաթյանի հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Հայաստանում անցանկալի անձ ճանաչված Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հունիսի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ մեծ դեր խաղաց այն, որ Ալիևը համոզվեց՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հեռու են դաշնակցային լինելուց, քանի որ հատկապես վերջին տարվա ընթացքում Փաշինյանը, զբաղված լինելով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հարցերով, զգալիորեն փչացրել էր երկու երկրների միջև հարաբերությունները:

«Այս ամենի արդյունքում՝ Ալիևը որոշեց կտրել Գորդյան հանգույցը՝ նախապես իմանալով, որ նախ Ռուսաստանը մոտիվացված չէ ինչ-որ կերպ միջամտել դրան, և բացի դրանից, ՌԴ-ն այժմ ներգրավված է Արևմուտքի հետ մասշտաբային կոնֆրոնտացիայի մեջ Ուկրաինայի պատճառով»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նա կրկին հիշեցրեց՝ ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ այն բանից հետո, երբ 2022թ. Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, այնտեղ կատարվող ամեն բան դարձավ Ադրբեջանի ներքին գործը, քանի որ դրա արդյունքում հանկարծ պարզվեց, որ ռուս խաղաղապահների մանդատը փաստորեն գործում է Ադրբեջանի տարածքում:

«Սա այն նույն Փաշինյանն է, ով մինչ 2020թ. պատերազմն ամենուր բացականչում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ»,-ասաց ՌԴ պատգամավորը:

Հարցին՝ արդյո՞ք ՌԴ ղեկավարությունը չի տեսնում այն ռիսկերը, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի՝ տարածաշրջանում դիրքային ուժեղացման պատճառով կարող են առաջանալ ՌԴ-ի համար, ՌԴ Պետդումայի պատգամավորն ասաց՝ իհարկե տեսնում է, և պարզ է, որ դրանք հաղթահարելու ու դրանք բացառելու ունակ լինելը տարբեր բաներ են:

«Ողջ այս ընթացքում ես հանդես եմ եկել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից: Ես բացարձակապես համոզված եմ, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի Ղարաբաղում ինքնորոշվելու իրավունք, և այն պետք է հարգել: Այն, որ այդ իրավունքը հայտնվեց հարվածի տակ, Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականության արդյունքն է, և միգուցե հենց ամենասկզբից նրանց չբարձրաձայնված նպատակը հենց Լեռնային Ղարաբաղից ազատվելն էր»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը 2020թ. հասկացնել տվեց իր դիրքորոշումը՝ նախ փորձելով միջամտել պատերազմի ընթացքին ու Փաշինյանից համաձայնություն ստանալ ռազմական գործողությունների դադարի վերաբերյալ այն պահին, երբ դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր:

«Իսկ մենք հասկանում ենք՝ ինչու էր դա կարևոր, որովհետև Շուշին կախված է Ստեփանակերտի գլխին, և ինքնին պատկերացնելը, որ Շուշին այդքան անտաղանդ կերպով կարող էր փոխանցվել հակառակորդին, ուղեղիդ մեջ չի տեղավորվում, և այլ կերպ, քան դավաճանություն, ես դա չեմ անվանի, որովհետև այնտեղ մարտեր չեն ընթացել, այն հանձնվել է և հանձնվել է այն բանից հետո, երբ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Փաշինյանը հրաժարվել է դրանից»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:

Նա նաև ընդունել է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարել այնպես, ինչպես դա պետք է աներ հատկապես Լաչինի միջանցքի փակման հարցում, և, որ իրենց դիրքորոշումն ու գործողություններն այդ առնչությամբ այնքան կոշտ չեն եղել, որքան պետք է լինեին:

«ՌԴ-ն հետևողական չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի պահպանման հարցում: Մենք որևէ ուժային գործողության չենք դիմել, հույս ենք ունեցել կլոր սեղանի շուրջ հասնել փոխհասկացվածության: Հիմա դա տարբեր կերպ կարելի է գնահատել: Ես կարծում եմ՝ մենք ատամ պետք է ցույց տայինք, և չնայած մանդատի բացակայությանը, որոշակի գործողությունների պետք է դիմեինք: Եվ Լաչինի միջանցքի փակումը պետք է կանխվեր դեռ այն փուլում, երբ այնտեղ, այսպես կոչված, բնապահպաններ էին կանգնած: Մեր դիվանագետների կողմից ես սա համարում եմ տուրք տալ Ադրբեջանին, թեպետ հասկանում եմ՝ դա արվել է Կովկասում երկրորդ ճակատ բացելու հավանականությունը բացառելու համար: Սա ակնհայտ է, դրանից օգտվում են ու դրանով մեզ շանտաժի են ենթարկում»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:

Քաղաքական գործիչը նկատեց՝ այո, միևնույն ժամանակ կան ՌԴ քաղաքացի օտարերկրյա, այդ թվում՝ ադրբեջանա-թուրքական գործակալներ, ովքեր ողջունում են դա:

«Նրանց ազգանունները բոլորիս հայտնի են՝ Մարկով, Մաքսիմ Շևչենկո, ով ատում է Ռուսաստանը, այլք: Այս մարդիկ հիմա ռուս հասարակության մեջ փորձում են գեներացնել այն միտքը, որ Ադրբեջանից լավ դաշնակից մենք չենք կարող ունենալ…»,-ասել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ այն, ինչ անում է հիմա Ադրբեջանը Ղարաբաղում, նույն թուրքական ձեռագիրն է Ցեղասպանության ժամանակ՝ կազմաքանդել պետությունը, հանձնել պատերազմական գործողությունների մասնակիցներին, զինաթափել:

«Բացի զենքից, երկրորդ երաշխիքը, որ ուզում են վերացնել, Արցախի ինքնորոշման իրավունքն է: Ադրբեջանցիներն ասում են՝ հակաահաբեկչական գործողություն են սկսել՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար: Ինչի՞ մասին է խոսքը… Եթե այն սահմանադրական կարգի, որ եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ում, ապա այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել: Իսկ եթե անկախ Ադրբեջանի մասին է խոսքը, Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և Ադրբեջանի սահմանադրությունը ոչ մի կերպ չի կարող տարածվել այն մարդկանց վրա, ովքեր չեն մասնակցել դրա ընդունմանը: Դրա համար պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի խոստումները հայերի լավ կյանքի մասին Ադրբեջանում ամրակցվեն կարգավիճակով, թե չէ կստացվի այն, որ հայերին կզինաթափեն, հետո կգլխատեն, իսկ հետո կասեն՝ լավ եք ապրելու»,- ասել է Զատուլինը:

Պատգամավորը նշել է՝ 2025թ. Ադրբեջանն այնպայման կպնդի, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դուրս գա Ղարաբաղից. Հիմա նա դա չի անում, բայց կանի:

«Բայց ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչպես կդասավորվեն ՌԴ-ի գործերն այլ ճակատներում, և եթե ամեն բան այնպես չընթանա, մեզնից կպահանջեն կոնտինգենտը դուրս բերել արդեն ոչ թե հասարակական, այլ պետական մակարդակով»,- ասել է նա՝ կրկին շեշտելով՝ Ղարաբաղի հայերն անպայման պետք է կարգավիճակ ունենան:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների շատ բարձրաստիճան ներկայացուցիչներ Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, Կոնստանտին Զատուլինն արձագանքել է՝ «իշխող խմբակի ներկայացուցիչներն իրենց վախկոտությունն ու դավաճանությունը փորձում են մեզ վրա գցել՝ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բարդելով ՌԴ-ի վրա»:

«Նրանք մինչպատերազմյան իրենց հայտարարություններով ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, նույնն արել են Ղարաբաղում իրենց էմիսարների միջոցով: Արդյունքում՝ այնտեղ իշխանության եկավ Արայիկ Հարությունյանը, ով ակնհայտորեն Փաշինյանի գործընկերն էր, և ով, ի վերջո, անփառունակ կերպով հրաժարական տվեց: Նրանք Հայաստանին զրկեցին փորձառու հրամանատարներից, ստորացնում էին հրամկազմին, և հենց դրա արդյունքում ռազմական գործողությունների արդյունքում նման արդյունք գրանցվեց, թեպետ մինչ այդ հայկական բանակը համարվում էր Անդրկովկասի ամենաուժեղ բանակներից մեկը: Բացի դրանից, սրանք պատերազմի ժամանակ մոբիլիզացիա չհայտարարեցին, որ հաղթանակ տանեն: Բայց հիմա ասում են՝ ինչո՞ւ Ռուսաստանը ոչինչ չարեց»,-ասել է պատգամավորը:

Վերջինս նկատել է նաև՝ 2020թ. պատերազմը նախ ՌԴ-ին մեծ վնաս հասցրեց:

«Մենք հասկանում ենք՝ իրերի դրությունն այսպես մնալու դեպքում Թուրքիան առաջխաղացում է ունենալու դեպի Կասպից ծով, իսկ այնտեղից արդեն շատ հեռու չեն մեր ներքին սահմանները, շրջանները՝ իրենց մահմեդական բնակչությամբ, ովքեր նույնպես դառնում են պրոպագանդայի օբյեկտներ: Թաթարստանը, Բաշկիրիան, Յակուտիան բավականին հարմար թիրախներ են՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի մշակութային, կրոնական, քաղաքական և այլ ընդհանրությունները: ՌԴ-ն, նաև այս իրողությունները հաշվի առնելով, պետք է շահագրգռված լինի, որ հայերը մնան Ղարաբաղում, պետք է պաշտպանի նրանց հետագա ստորացումներից ու իրենց դարավոր հողերից արտաքսված լինելուց: Սա պետք է լինի մեր ռազմական գործիչների և դիվանագետների խնդիրը»,- ասել է Կոնստանտին Զատուլինը:

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 4149 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am