Ահա և վերջ. Դավաճանված` բոլորի կողմից

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Արցախից հայտնեցին. Կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին։ «Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը»։

Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին հայտնեց պայմանները. «Հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում։ Հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված»։

Ահա, Ադրբեջանի «ինտեգրման» ծրագիրը կյանքի կոչվեց:

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ներկայացրեց Արցախի նման որոշման գնալու հիմքը, շեշտելով՝ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում: «Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց նա: Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Արցախի նախագահականն այդ պահին չի մանրամասնում։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Արցախի իշխանություններին շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնել ու հրապարակային կերպով ներկայացնել ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը, Բեգլարյանի խոսքով, պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը: Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում, ասաց նախկին օմբուդսմենը։ «Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին», - ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով:

«Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում: Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով», - ասել է Բեգլարյանը:

Հիմա սպասվում են բանակցություններ` բոլոր ճակատներում...

Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը, hայտարարել է Ռուսաստանի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը, բացի այդ, հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դե յուրե ռազմական գործողություններ է իրականացնում իր տարածքում, ասել է Պեսկովը։
Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի մեղադրանքները Ռուսաստանին անհիմն են, պնդել է Կրեմլի խոսնակը:

Իսկ Ադրբեջանի հետ շփումները աշխատանքային մակարդակով շարունակվում են, անհրաժեշտության դեպքում կհամակարգվի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի զրույցը, վստահեցրել է Մոսկվան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8151 անգամ
Լրահոս
Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց «Հայաքվե»-ի նախագծին Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի գլուխգործոցներ էին, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն ««БЕСПРЕДЕЛ» առողջապահական համակարգում մաս 2․ Անուշ Պողոսյան Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը Հունվարի 1-ից անձնագրի ելքի կլոր կնիքն անհրաժեշտ չի լինի. ԱԳՆ Եթե բիզնեսիդ մրցակիցն ասեր՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր՝ «давайте жить дружно». Մինասյանը՝ Արսենյանին Գեներալը բանտարկված է, որովհետև իշխանությունը նրան նախապես պատերազմի մեղավոր է նշանակել․ Աբրահամյան Դատախազն առանց հարգելի պատճառների բացակայել է աշխատավայրից․ նրան պատժել են Թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը Եթե ձեզ ասեին՝ ես պետք է խժռեմ բիզնեսդ, ասելո՞ւ էիր ՝ «давайте жить дружно»․ Մինասյանը՝ Արսենյանին (video) Լարսում խայտառակ վիճակը նայեք․ Փաշինյանի նպատակն է սննկացնել հայ արտադրողներին․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյանի անհետանալն ու հայտնվելը․ Էդգար Ղազարյան (video) «Ուրեմն չորով մերժու՞մ եք «Հայաքվեի» նախագիծը»․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video) Ապշած եմ, 58 000 մարդ է ստորագրել, վիրավորում եք․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ 1 միլիարդ դրամով վաճառել է իր բաժնետոմսերը. «Հետք» Ադրբեջանցիք այդքան տխմա՞ր էին, որ չէի՞ն գնացել վերցրել Ղարաբաղը․ Արթուր Խաչատրյան (video) ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ՔՊ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի գրանցումը Լարված զրույց ՔՊ-ական Վալդիմիր Վարդանյանի ու ընդդիմադիր Աննա Գրիգորյանի միջև (video) Միքայել Արզումանյանը «մեղավոր» է իշխանության սպասելիքները չարդարացնելու` համապատասխան ցուցմունքներ չտալու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am