Բեգլարյանի տեսաուղերձը հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող արյունալի ցեղասպանության կասեցման ու Արցախը փրկելու ջանքերի վերաբերյալ:
՛՛Հիշեցնեմ, որ ես այլևս պաշտոնյա չեմ, և իմ ուղերձը միայն իմ կարծիքն է ներկայացնում:
Ի դեպ, կապը շատ վատ է Արցախում, քանի որ ցեղասպան ռեժիմը թիրախավորել է նաև կապի համակարգը: Կփորձեմ պարբերաբար որոշ թարմացումներ անել այստեղ, իսկ անգլերեն թարմացումները կատարում եմ X-ի (թվիթթերյան) իմ էջում՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: