Երեք ժամվա ընթացքում հավաքվեք հրապարակում, և ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել. Թևանյան

Առաջին հերթին դիմում եմ ոստիկանությանը՝ որեւէ քայլ չձեռնարկել ՀՀ քաղաքացիների դեմ. դուք երդվել եք ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին. Որեւէ ուժային գործողություն կդիտարկվի որպես սադրանք խաղաղ եւ ինքնաբուխ հավաքի դեմ: Այս մասին Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Նա նաեւ կոչ արեք քաղաքացիներին չտրվել որեւէ սադրանքի, որեւէ կոնֆլիկտ չստեղծել. «Դիմում եմ ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք մասնակցել են եւ չեն մասնակցել Երեւանի ընտրություններին: Երեք ժամվա ընթացքում հավաքվեք Հանրապետության հրապարակում եւ այդ դեպքում ես խոստանում եմ ճանապարհային հստակ քարտեզով խնդիրը լուծել եւ հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:

Արցախում Ադրբեջանի հնցավոր գործողությունները, բացի այն, որ Ադրբեջանն ինքն է նախաձեռնել, պատճառ ու հետեւանք է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Դա տեղի է ունեցել պաշտոնապես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Հետեւաբար, ես այս հրապարակի անունից դիմում եմ իշխանության աթոռը զավթածներին՝ հրաժարվեք պրահյան գործընթացից»,-հայտարարեց Թեւանյանը:

Երկրորդ կետը ներկայացնելով, նա ասաց. «Քանի դեռ Նիկոլ փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, պարտվոր է հենց հիմա այդ իմ ասած 3 ժմում հայտարարել, որ քանի որ Ադրբեջանը օգտվելով պրահյան գործընթացից եւ չկատարելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը, խախտելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ապօրինաբար պաշարման մեջ է պահում Արցախը, հետեւբար պետք է ինքը պաշտոնապես հրաժարվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ Արցախի ճանաչումը իր կողմից ճնաչելուց:

Պահանջ համար 3. Եթե ինքը չի հրաժարվում պարհյան գործընթացից եւ չի հրաժարվում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու իր որոշումից, այս կարճ ժամանակահատվածում հնարավորություն չի ստեղծում ՀՀ դիվանագիտության համար ճանապարհներ գտնելու համար, ինքը պետք է պատրաստ տալու եւ ԱԺ արտահերթ նիստում մենք պետք է ընդունենք նոր կառավարություն, որի ձեւավորումից ամիսներ կամ մեկ տարի անց տեղի կունենան ԱԺ նոր ընտրություններ»,-ընդգծեց Թեւանյանը:

Նա դիմեց ներկաներին եւ ասաց, որ եթե նրանք պատրաստ են այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իր վրա, ինքը պատրաստ է ստանձնել այդ պատասխխանատվությունը:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»:

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Ինչու է Հայոց լեզվի դասագրքի վրա ադրբեջանական դրոշ. աղմուկ է բարձրացել Երբ պարգևավճարը գերակա է Հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրից ՔՊ-ում խուճապն անցել է Պայթյունից ժամեր անց ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց, այն էլ, որ անհնար է Պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը Պայթյունից տուժածներին օդային ճանապարհով տարհանելու կարիք կա. ՄԻՊ Էրդողանն ու Ալիևը նոր հարձակման հիմքերն են «ցրցամ տալիս» ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Ռուս խաղաղապահներն անցած օրվա ընթացքում ապահովել են 190 տոննա պարենի և վառելիքի առաքում Ղարաբաղի խաղաղ բնակչության համար. ՌԴ ՊՆ ԿԽՄԿ-ն, խաղաղապահները պետք է շտապ օդային միջանցք բացեն պայթյունի վիրավորներին ՀՀ հասցնելու համար Ստեփանակերտում պայթյունի հետևանքով իրավիճակը ծայրահեղ ծանր է, յուրաքանչյուր րոպե՝ որոշիչ Սամանթա Փաուերը բացահայտել է. ինչու է Բայդենը իրենց գործուղել Հայաստան Այսօր ականատես ենք Թուրքիայի 100-ամյա երազանքի գործնական իրականացմանը. Էրդողան Եվրոպացի դիվանագետ․ Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խայտառակություն է Եվրոպայի համար Հարյուր տոկոսանոց ինֆորմացիա կա, որ, հիմնվելով իրավիճակի վրա, Նիկոլ Փաշինյանն այսպես թե այնպես հեռանալու է. այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա. Թևանյան Գոռ, Հարութ, Ավետ, Ռուզան, Նարեկ. արցախցի երեխաները իրենց անուններն են թողնում շենքի պատերին Հոկտեմբերի 5-ին Փաշինյանը պատրաստվում է նոր քայլի, պետք է մոբիլիզացվենք. Անդրանիկ Թևանյան Արցախի ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում պայթյունի մասին Կան կյանքից զրկվածներ և վիրավորներ. մանրամասներ Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունից Խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ հետшպնդումը․ ՀԺՄ «Իրականում հնարավոր ա շատ ավելի վատ լինի քան մենք գիտենք»․ Հրաչյա Խաչատրյան «Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, դեպի Ասկերան գնացող ճանապարհին. հավանաբար կան զոհեր». Մետաքսե Հակոբյան Սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին բուժաշխատողները պատրաստվում են սպիտակ խալաթներով ակցիա իրականացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Սեպտեմբերի 25-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am