Եթե Ադրբեջանը անհապաղ չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է պատժամիջոցներ կիրառվեն․ Ռասմուսեն
![Եթե Ադրբեջանը անհապաղ չդադարեցնի ռազմական գործողությունները, պետք է պատժամիջոցներ կիրառվեն․ Ռասմուսեն](/timthumb.php?src=/disc/19-09-23/32cb6e71931a97f8367875002dbb8612.jpg&w=708)
Ադրբեջանը նոր խոշոր հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ։ Միջազգային հանրությունը պետք է ստիպի Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
«Եթե նրանք հրաժարվեն, պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Աշխարհը չի կարող լռել, երբ տեղի են ունենում էթնիկ զտումներ»,- նշել է նախկին պաշտոնյան։