Արցախի Հանրապետական ԲԿ-ում 80 վիրավոր կա, արձանագրվել է մահվան 5 դեպք. ԱՀ ԱՆ
![Արցախի Հանրապետական ԲԿ-ում 80 վիրավոր կա, արձանագրվել է մահվան 5 դեպք. ԱՀ ԱՆ](/timthumb.php?src=/disc/19-09-23/b5c3d49e10743a5a870ce00634b9600b.jpg&w=708)
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
՛՛Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ