«Հանրային ձայնի» ավագանու թեկնածու Տիգրան Ուրիխանյանի վերաբերյալ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ հնչեցնելու հոդվածով քրեական վարույթ է հարուցվել

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանն իր «ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որոնք կատարվել են հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։

Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։

դիտվել է 767 անգամ
Լրահոս
Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով ծանուցումներ կուղարկի քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար Հարգանքի տուրք չմատուցեցին Քաղաքացիները շարունակում են խաբվել «Հանգչիր խաղաղությամբ». Սա է իրենց պատկերացրած խաղաղությունը. Արթուր Խաչատրյան Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ադրբեջան Իսկ ո՞վ հասցրեց նրան, որ Հայաստանն այլոց համար «մանրադրամ» է դարձել ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը Հարթավան-Արագյուղ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ վիրավnր կա Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Վարդանանց թունելում մեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ Փաստորեն, լսելու իմաստ չկա՞ Ինչպես է պատերազմի ժամանակ սողալով փախչել Գագիկ Մելքոնյանը․ Զաքարյանը խայտառակ մանրամասներ հայտնեց (video) Քրեական գործերի «տարափ» է սպասվում Ինչպես է Մոսկվան ընդունել Գուրգեն Արսենյանին ՔՊ-ական արդարադատություն Արթնացե՛ք հայեր, 2023-ի ցեղասպանությունը կարող է շարունակվել հենց Հայաստանում․ Օկամպո (video) Ողբերգական վթար՝ Երևանում․ «Opel»-ը բախվել է «ցեմենտավոզին», 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել պատճառը Ո՞վ է առաջինը դիմավորել Արմեն Աշոտյանին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Վիզաների ազատականացումը դեռ թղթի վրա է, քաղաքացիներն էլ հիասթափված են Ինչու են լարվել Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերությունները Հայաստանում ռուսերենի մասնագետ չկա՞, որ դասագիրք կազմի Լուիս Օկամպոն՝ Արցախի հայաթափման մասին (video) Կարապետ Պողոսյանը դահլիճից ազատ արձակվեց USAID-ը ՀՀ-ում «deep state» է ձևավորո՞ւմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am