Թուրքիան սատարում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը
Թուրքիան սատարում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը Լեռնային Ղարաբաղում։ Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցում իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ակնհայտ էթնիկ զտմանը։
«Թուրքիան այսօր, ինչպես և միշտ, կանգնած է Ադրբեջանի կողքին»,- ասել էԳյուլեն, փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։