Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Այս մասին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:

 

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան Բաքուն այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» նախագծի ներքո ավանդաբար դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ ներկայացրեց դատախազը Միայն ԱՄՆ-ը կարող է ստիպել Իսրայելին դադարեցնել պատերազմը. Պաղեստինի փոխնախագահ «Վերջ տվեք. ես հղի չեմ». Իվետա Մուկուչյանը՝ իր անվան շուրջ պտտվող լուրերի մասին «Նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով, հողաթափերով, նրանց ձեռքերը պետք է ոլորեն և առևանգել» Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում Գիշերային ցրտեր, ցրտահարություն և ջերմաստիճանի անկում մինչև -5°C․ ՌԴ-ում անոմալ եղանակ է Խոշոր վթար, «Չայնիի» ոլորաններում «Վիլիս»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշներին Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում 44-օրյայի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններն ուսումնասիրեք. Մինասյանը՝ գլխավոր դատախազին Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է «Նիկոլի մասին մի՛ խոսեք, նա հրեշ է, մարդ չի»․ քաղաքացիներ (video) Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Տիգրանի ծնողները մասնակցել են պատարագի և աղոթել փոքրիկին շուտափույթ գտնելու համար Այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ. Հովհաննիսյան Արևմտյան առաջնորդները խորհուրդ են տվել Կիևին ընդունել Պուտինի առաջարկը. ԶԼՄ-ներ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է լուծարման մասին Էրդողանը կքննարկի Ուկրաինայի շուրջ բանակցությունները կառավարության հետ Դիվահարվում եք, հենց կոռուպցիայի մասին ենք խոսում․ հոգեբուժական բժշկական քննություն պետք է անցնեք (video) Հնդկական Akash ԶՀՀ-ի երկրորդ խմբաքանակի մատակարարումը սպասվում է հուլիսին. IADN Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը Քրոջս կյանքին վտանգ է սպառնում. Գերմանիայից վերադառնում եմ Հայաստան. Լիլիթ Աղեկյանի քույր (video) «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 12-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 12-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մայիսի 12-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Մայիսի 8-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մայիսի 8-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 8-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 8-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 7-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am