Հայկ Մարությանը պայմաններ է դնում

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:

Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:

Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է, եւ մնացած 3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:

Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:

Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այդ երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են իրականացնել որպես ավագանու անդամ:

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը:

Ինչչպես ենք դա անում. շատ պարզ: Քանի որ Երեւանի ավագանու 65 մանդատից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ, ապա առաջին նիստը, որ պետք է հրավիրվի եւ դրա համար պետք է քվորում, կարող է չհրավիրվել: Քվորումի համար պետք է 33 ձայն, իշխանությունը չունի այդ 33 ձայնը: Այսինքն եթե ընդդիմությունն ուզենա, այնպես կարող է կազմակերպել, որ քվորում չլինի, նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվի եւ գնանք նոր ընտրությունների: Ընդ որում, ես համոզված եմ, որ այս անգամ ընդդիմության դիրքերն ավելի ամուր կլինեն, որովհետեւ մարդիկ ավելի ակտիվ կմասնակցեն ընտրություններին:

Սա էլ երկրորդ տարբերակը, սպասում ենք քաղաքական ուժերի արձագանքին:

Իսկ ձեզ, սիրելի երեւանցիներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ այս ընտրությունների հետ կապված, առողջություն եմ մաղթում, եւ իհարկե, Աստված պահապան լինի մեզ բոլորիս»:

Նշենք, որ Հայկ մարությանը նաեւ հրապարակել է իրենց կուսակցության ավագանու նորընտիր անդամների ցուցակը.

Հայկ Մարության

Հայկ Գրիգորյան

Իզաբելլա Աբգարյան

Գրիգորի Երիցյան

Քրիստինա Վարդանյան

Պեդրո Զարոկյան

Իոսիֆ Կուբատյան

Սամվել Մելիքյան

Արաքսի Դիլանյան

Արամ Թորոսյան

Ռոբերտ Ծովյան

Նարինե Արամյան

Տիգրան Պետրոսյան

Արամ Մանուկյան

դիտվել է 2890 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանը նամակ չի ստացել, Քննչական կոմիտեում էլ վարույթ չկա Հակառուսական պոռթկման գագաթնակետին Ինչով է պայմանավորված արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամաբ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան Արցախից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին Արտաշատում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց. Արցախի Հանրապետության նախկին նախագահները ձերբակալված են Լուլու' բաջի, դուք`թուրքերդ, միայն ձեռք եք բերել հայերի և Հայաստանի հաշվին... Ի՞նչ փուլում է Արցախի գերեվարված պաշտոնյաների եւ զինվորականների վերադարձի հարցը. մանրամասներ ԵՄ-ն Հայաստանին պետք է համագործակցության հավակնոտ ծրագիր տրամադրի. Անդրեյ Կովաչև «Եթե Փաշինյանի համար ՀՀ-ն որպես պետություն արժեք ունենար, նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները» Քերոբյան. Վերին Լարսի անցակետում մեր բեռները կանգնած են. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտն է. Aysor.am «Հիմա Նիկոլն այլևս ի վիճակի չէ փոխելու կամ կասեցնելու կործանարար ընթացքը: Բոլոր մահացու սխալներն արված են». Արտակ Զաքարյան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն. ՌԴ ԱԳՆ «ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել». Եվրահանձնաժողովի խոսնակ Դոլարը շարունակում է թանկանալ, վաճառվում է 435 դրամով Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ Արցախի նախագահների՝ Բաքվում գտնվելու լուրերը չեն հաստատվում. որտեղ են նրանք ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am