Նոր ընտրություններ անցկացնելու գաղափարը, կարծում եմ՝ վատը չէ. Անդրանիկ Թեւանյան
Նոր ընտրություններ անցկացնելու գաղափարը, կարծում եմ, վատ չէ: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը։
Նրա խոսքով, հասարակությունը հասկացել է, որ հնարավորություն ունի միջամտելու գործընթացներին:
«Մենք որևէ խնդիր չենք տեսնում. Մեր քայլերն այս դեպքում կլինեն ավելի կոշտ, ավելի ինտենսիվ և արդյունավետ։ Մենք փորձ ենք ձեռք բերել և կարող ենք ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառել»,- նշեց նա։