Թուրքիայում չեն մարսել Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումը. Թուրքիայի հավաքականը որոշել է հրաժեշտ տալ հավաքականի մարզչին
![Թուրքիայում չեն մարսել Հայաստանի հետ ֆուտբոլային հանդիպումը. Թուրքիայի հավաքականը որոշել է հրաժեշտ տալ հավաքականի մարզչին](/timthumb.php?src=/disc/18-09-23/c339285e39810a57fc9c577f73d19d0c.jpg&w=708)
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ TFF-ն, որոշել է հրաժեշտ տալ երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին. ֆեդերացիայի ղեկավարությունն իր որոշման մասին տեղեկացրել է գերմանացի մարզչին՝ գրում է Hürriyet թերթը։
Կունցը Թուրքիայի ազգային հավաքականը գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ Թուրքիայի հավաքականի հանդիպումներից (1:1) և Ճապոնիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո (2:4), սոցիալական ցանցերում ակտիվացել են Կունցի հրաժարականի կոչերը։
«Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է բաժանվել ազգային հավաքականի տեխնիկական տնօրեն Շտեֆան Կունցից։ TFF-ի ղեկավարությունը զանգահարել է գերմանացի մարզչին և հայտնել որոշման մասին»,- գրում է հրատարակությունը։
Աղբյուր` Փաստինֆո