Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության համար էին։ Ավելին՝ կարևոր ճանապարհները միշտ էլ դիտվել են որպես ազդեցության ընդլայնման գործիքներ։ Օրինակ՝ դեռևս Հին Ասորեստանում առանձնակի դերակատարություն էր տրվում առևտրային ճանապարհներին ու դրանց միջոցով ազդեցության տարածման հնարավորություններին։ Իսկ ներկայում, երբ աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, տեխնոլոգիապես զարգացած ու շարժվում է գլոբալիզացիայի ճանապարհով, ավելի է կարևորվում հաղորդակցության, առևտրային ուղիների ու ճանապարհների նշանակությունը։ Իսկ այն պետությունը, որը վերահսկում է այդ ճանապարհները, հսկայական աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություն է ստանում։ Այդ է պատճառը, որ 2013 թվականին Չինաստանը ձեռնարկեց այնպիսի խոշոր նախաձեռնություն, ինչպիսին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի միջոցով պետք է բացվի նոր մետաքսի ճանապարհը, որը Եվրոպան ու մյուս տարածաշրջանները կկապի Չինաստանի հետ։

Պեկինն, ահռելի միջոցներ ծախսելով աշխարհի տարբեր երկրներում ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացման վրա, այս նախագիծը դարձրել է նաև իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածելու լուրջ գործիք։ Չինական նախաձեռնության հաջողությունը գլոբալ մակարդակով նույնիսկ անհանգստություն է առաջ բերել Արևմուտքի մոտ։ Եվ դա է պատճառը, որ դրան ի հակադրություն՝ արևմտյան նախաձեռնությունների մասին նախագծեր են ներկայացվել։ Օրինակ՝ ԵՄ-ի կողմից նախաձեռնվեց «Համաշխարհային դարպաս» (Global Gateway) հիմնադրամը, որը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպես օպտիկամանրաթելային մալուխները, ճանապարհային և երկաթուղային նախագծերը և վերականգնվող էներգետիկան: Իսկ Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի կողմից ազդարարվեց «Կառուցի՛ր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության մեկնարկի մասին, որը կենտրոնանալու է 4 հիմնական ուղղությունների վրա՝ կլիմա, առողջապահություն և առողջապահական ապահովագրություն, թվային տեխնոլոգիա և գենդերային հավասարություն։ Բայց մինչ Արևմուտքից ուղղակի հայտարարվում է տարբեր ծրագրերի մեկնարկի ու դրանց իրականացման մտադրությունների իրականացման մասին, Չինաստանն արդեն ահռելի աշխատանք է կատարել՝ աշխարհի տարբեր երկրներում կառուցելով երկաթուղային գծեր, նավահանգիստներ, օդանավակայաններ և այլն։

Իսկ Հնդկաստանը, որի տարածաշրջանային ազդեցությունը ևս աճում է, նույնպես շահագրգռված է սեփական հաղորդակցության ուղիների ստեղծման հարցում, որը տեղավորվում է «Հյուսիսհարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ միջազգային ասպարեզում պայքար է ընթանում, թե կոնկրետ որ երկրների տարածքով են անցնելու տրանսպորտային միջանցքների ուղիները։ Օրինակ՝ Ռուսաստանը պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար ձգտում է Իրանի հետ հաղորդակցության արդյունավետ ուղիներ ստեղծել, ապա Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկաստան։ Դրա համար էլ փորձ է կատարվում արագ ավարտել ԱստարաՌեշտ երկաթուղու շինարարությունը։ Բայց Իրանը շահագրգռված չէ, որ այդ ճանապարհն անցնի Ադրբեջանով։ Դրա համար էլ երկաթուղու կառուցումը անընդհատ ձգձգվում է։ Մյուս կողմից էլ դրան դեմ է Արևմուտքը։ Իրանն ավելի շատ կողմնակից է Հայաստանի հետ հաղորդակցության պահպանմամբ ու ամրապնդմամբ, որն իրեն թույլ կտա Հայաստանի ու Վրաստանի տարածքով դուրս գալ դեպի սևծովյան տարածաշրջան։ Թեհրանի այս դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերի բախումով։

Իսկ Թուրքիան ոչ միայն փորձում է միանգամից օգտվել բոլոր միջանցքային ծրագրերից, այլև առաջ քաշել սեփական միջանցքի տարբերակը՝ «Միջին միջանցքը», որը պետք է համաթուրքական նշանակություն ունենա՝ կապելով Միջին Ասիայի թյուրքախոս երկրները Թուրքիայի հետ ու նույնիսկ ճանապարհ բացի պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Անկարան նույնիսկ փորձում է այս նախագիծը ներկայացնել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի ներքո։ Բայց այս նախաձեռնությունը ամբողջապես թուրքական չի լինի, եթե բոլոր ճանապարհային ուղիները չհայտնվեն Թուրքիայի վերահսկողության ներքո։ Իսկ դրան խանգարում է Հայաստանը։ Ուստի, Անկարան փորձում է ձեռնամուխ լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի արդյունքում այլևս որևէ խոչընդոտ չի լինի, որ Թուրքիան անմիջականորեն կապվի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի երկրների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել Իրանից դեպի հյուսիս անցնող ճանապարհները ու անհրաժեշտության դեպքում Իրանական Ադրբեջանում աջակցել անջատողական ձգտումներին։ Պատահական չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ռազմական ներխուժման միջոցով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու ճանապարհ հարթել թուրքական երազանքների իրականացման համար։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանը նամակ չի ստացել, Քննչական կոմիտեում էլ վարույթ չկա Հակառուսական պոռթկման գագաթնակետին Ինչով է պայմանավորված արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամաբ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան Արցախից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին Արտաշատում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց. Արցախի Հանրապետության նախկին նախագահները ձերբակալված են Լուլու' բաջի, դուք`թուրքերդ, միայն ձեռք եք բերել հայերի և Հայաստանի հաշվին... Ի՞նչ փուլում է Արցախի գերեվարված պաշտոնյաների եւ զինվորականների վերադարձի հարցը. մանրամասներ ԵՄ-ն Հայաստանին պետք է համագործակցության հավակնոտ ծրագիր տրամադրի. Անդրեյ Կովաչև «Եթե Փաշինյանի համար ՀՀ-ն որպես պետություն արժեք ունենար, նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները» Քերոբյան. Վերին Լարսի անցակետում մեր բեռները կանգնած են. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտն է. Aysor.am «Հիմա Նիկոլն այլևս ի վիճակի չէ փոխելու կամ կասեցնելու կործանարար ընթացքը: Բոլոր մահացու սխալներն արված են». Արտակ Զաքարյան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն. ՌԴ ԱԳՆ «ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել». Եվրահանձնաժողովի խոսնակ Դոլարը շարունակում է թանկանալ, վաճառվում է 435 դրամով Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ Արցախի նախագահների՝ Բաքվում գտնվելու լուրերը չեն հաստատվում. որտեղ են նրանք ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am