Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո եղան անձինք, որոնք արագորեն (կամ ճարպկորեն, որին խոսակցականով նաև «շուստրավատ» են ասում) փոխեցին «գլխարկները» և հանգրվանեցին Փաշինյանի իշխանական «ճամբարում» կամ մերձակա «դաշտերում», այնքան էլ զարմանալի չէր: Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ նման «ճամբարափոխություններ» է տեսել: Ինչևէ: Արդեն 2020-ի նոյեմբերի 9-ը հստակ ջրբաժան էր. կա՛մ դու կործանարար ու աղետաբեր «իշխանության» կողմից ես ու կողքին կանգնած, կա՛մ այդ «իշխանության» դեմ: Մարդիկ եղան, որ առավել անհաշտ ու կոշտ դիրքերից հանդես եկան, ծանր ու ոչ մեջբերելի բնորոշումներ տվեցին: Ու մեկ էլ... հո՛պ, տեսնում ես, որ այդ մարդիկ իրենց անմեջբերելի բնորոշած փաշինյանական իշխանության կողքին են, «թևութիկունք» են, գրկախառնվում են, բարևում, «մրցույթներ» ու պատվերներ շահում, Փաշինյանի համար «ձայներ բերելու» պարտավորություններ ստանձնում:

Օրինակ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, ինչպես հայտնի է, 2021-ին պատգամավոր ընտրվեց «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատը, որից հետո շինարարական բուռն գործունեության մեջ է ընկղմվել: Կամ՝ «ընդդիմադիր դիրքերում» կանգնած Քաջարանի քաղաքապետը, որ մի ահռելի ծաղկեփունջ նվիրեց Փաշինյանի տիկնոջը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կերպարանափոխությունը, սակայն, երևի ամենացայտունն է, եթե չասենք՝ ամենաանսպասելին: Շատ գրվեց այս վերջերս, պարզապես հիշեցնենք. պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հայտնվեց բանտում, ելավ, հայտարարում է, թե՝ «ժողովուրդն է ընտրել Փաշինյանին», ջերմ ընդունում է «ընտրված Փաշինյանին», հանրագումարում նրան կամ իր ընտանիքին առնչվող ընկերությունները խոշոր տենդերներ են շահում:


Այսինքն, ի՜նչ սկզբունք, ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ գաղափա՜ր, այսայն, ո՞ւմ են պետք նման «թիթիզությունները», միայն՝ շա՛հ, շա՛հ, շա՛հ... Ի դեպ, առիթ եղել է նկատելու, որ Փաշինյանի իշխանությունը հաճախ դիմում է քրեական գործերով, «ապօրինի ծագմամբ գույքի» գործերով տարբեր նկատելի անձանց վրա ճնշումներ գործադրելու, նրանց «ինդուլգենցիաներ վաճառելու» (մեղքերի թողություն) միջոցին: Դատելով հետևանքներից՝ բավականին արդյունավետ (oրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանգամանքը, որի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է):

Ու փաշինյանական իշխանությունը, որ սիրում է հանրության առաջ «հրեշտակային» հագուկապով ներկայանալ, չի խորշում (երբեք էլ չի խորշել) իր «մերժած» նախկին նկատելի, այդ թվում՝ մականունավոր կերպարներին, նրանց նյութական միջոցներին, նրանց «պադձեռժկային» շաղկապվելուց: Հասկանալի է, երբ նրանք արագ «կողմնորոշվում» ու «ճիշտ» են դիրքավորվում: Այսինքն, «լավ են պահում իրենց»: Դե, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է «սկզբունք» բառի հիշատակումն անգամ: Այս դեպքում՝ միայն՝ անձնական շա՛հ, շա՛հ, շա՛հ... Իսկ թե ինչ է կատարվում երկրի, պետության հետ, ո՞ւմ է հետաքրքրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 439 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանը նամակ չի ստացել, Քննչական կոմիտեում էլ վարույթ չկա Հակառուսական պոռթկման գագաթնակետին Ինչով է պայմանավորված արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամաբ Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան Արցախից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին Արտաշատում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մանգասարյան ընտանիքի երկրորդ զավակը Ողբերգական վթար Մարալիկ քաղաքի մոտակայքում. կա 3 զոհ, 7 վիրավոր Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց. Արցախի Հանրապետության նախկին նախագահները ձերբակալված են Լուլու' բաջի, դուք`թուրքերդ, միայն ձեռք եք բերել հայերի և Հայաստանի հաշվին... Ի՞նչ փուլում է Արցախի գերեվարված պաշտոնյաների եւ զինվորականների վերադարձի հարցը. մանրամասներ ԵՄ-ն Հայաստանին պետք է համագործակցության հավակնոտ ծրագիր տրամադրի. Անդրեյ Կովաչև «Եթե Փաշինյանի համար ՀՀ-ն որպես պետություն արժեք ունենար, նա վաղուց հրաժարական տված կլիներ՝ իր հետ տանելով բոլոր իր խոստումներն ու հակապետական հայտարարությունները» Քերոբյան. Վերին Լարսի անցակետում մեր բեռները կանգնած են. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտն է. Aysor.am «Հիմա Նիկոլն այլևս ի վիճակի չէ փոխելու կամ կասեցնելու կործանարար ընթացքը: Բոլոր մահացու սխալներն արված են». Արտակ Զաքարյան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները կշարունակվեն. ՌԴ ԱԳՆ «ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ ձևավորել». Եվրահանձնաժողովի խոսնակ Դոլարը շարունակում է թանկանալ, վաճառվում է 435 դրամով Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին Սյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռը Չարեքտարի վանքը՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ Արցախի նախագահների՝ Բաքվում գտնվելու լուրերը չեն հաստատվում. որտեղ են նրանք ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Հոկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am