Նոր զգուշացում Մոսկվայից Փաշինյանին և դեմարշ` ընդդեմ Ադրբեջանի

«Դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար». Ուղերձ ՌԴ-ից` Երևանին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հուսով եմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ և խնդիր չունի: Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլինի հենց Հայաստանի համար», - ասել է Զախարովան:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլև վերահաստատել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր՝ օգնության հասնելով ամենադժվարին պահերին, աջակցելով»:

Ռուսաստանը նույնպես միշտ կարողացել է ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ երբ չի կիսել որևէ որոշում, ընդգծել է Զախարովան։ «Բայց ընդունել է, քանի որ հարգել է այդ երկրի ինքնիշխան ընտրությունը», - ասել է նա։ «Վստահ չեմ, որ Հայաստանի նկատմամբ նման վերաբերմունքից հրաժարվելը օգուտ կբերի և՛ այս երկրին, և՛ ժողովրդին»», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, թե «նման հարաբերություններ չեն կարող կառուցվել մեկ տարում կամ հինգ տարում»:

Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում էլ Զախարովան հայտարարել է, թե Մոսկվայի մոտ ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում՝ ուղղված Երևանին և կապված Հայաստանի վերջին գործողությունների հետ, հատկապես՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սպասվող վավերացման լույսի ներքո։ «Ոչ թե մենք, այլ հայկական կողմն ինքը պետք է գնահատի, բացատրի Երևանի շարժառիթները։ Նրանք, ի դեպ, ներկայացրել են իրենց գնահատականները, սակայն մենք դրանք ոչ բարեկամական քայլեր ենք որակում։ Այդ մասին մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին երկկողմ խողովակներով, որոշ պահից սկսած՝ նաև հրապարակայնորեն ,քանի որ հարցերը գնալով շատանում են», - պնդել է նա։

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հայաստանի Ազգային ժողով վավերացմանն ուղարկելուն, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է․ - «Դա պարզապես ինչ որ քայլ չէ։ Հայկական կողմն ակնհայտորեն հասկանում էր, որ դա մեզ մոտ հարցեր է առաջացնելու։ Դա քայլերի մի համալիր է։ [Հայաստանի] դեսպանին [Ռուսաստանի ԱԳՆ] հրավիրելու ընթացքում, երբ ներկայացնում էինք մեր բացատրությունները, խոսել ենք այդ մասին։ Խոսել ենք նաև հրապարակավ», - Մարիա Զախարովայի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Այսպես, Մոսկվան Պուտինի երեկվա հայտարարություններից հետո Փաշինյանին վերջին նախազգուշացումն է ուղարկում: Ակնկալիքը մեկն է` լրջորեն մտորել, հետևություններ անել, և վերջ տալ հայ-ռուսական հարաբերություններում բարդություններ առաջացնելու քաղաքականությանը:

«Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել»

«Մոսկվան Ադրբեջանի դեմ դիվանագիտական դեմարշ է իրականացրել՝ բողոքելով կիրակի օրը Ռուսաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշման դեմ», - Վլադիվոստոկում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել էր Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական տարածքներում ընտրությունների անցկացումը։ «Նման գնահատականները անընդունելի են, դրանք չեն համապատասխանում մեր պետությունների մեջ առկա դաշնակցային հարաբերություններին», - նշել է Զախարովան՝ հավելելով, - «մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն պետք է մեր երկրի տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, որով նա ակնկալում է, որ մենք պետք վերաբերվենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը»։

Մոսկվա-Բաքու հարաբերություններում այս «նոր» դրվագը, ամենևին էլ նորություն չէ: Թե Բաքվի, թե Անկարայի դիրքորոշումները հայտնի են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում:

Ավելին, Թուրքիայի կողմից Ուկրաինային բայրաքթարներով զինելու փաստին էլ, այսպես ասած` ընդունված չէ ՌԴ-ում ուշադրություն դարձնել, սակայն, ժամանակ առ ժամանակ` Ադրբեջանի ու Թուրքիայի հրապարակային քայլերը Մոսկվային արդեն ստիպում են իրերն իրենց անունով կոչել:

Պատմության տարբեր դրվագներից դեռ հայտնի է, որ թուրքական կեղծ «բարեկամությունն» ու «խոստումները» տրված` Ռուսաստանին, ինչով են սովորաբար ավարտվել:

Իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3549 անգամ
Լրահոս
«Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am