Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի երթուղիներն անհապաղ վերաբացվեն. USAID
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակն արագորեն վատանում է։ Այս մասին Х միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Կարևոր է, որ Լաչինի և Աղդամի (Ակնա) երթուղիներն անհապաղ վերաբացվեն, որպեսզի փրկարար օգնությունը հասնի ԼՂ ժողովրդին»,- գրել է ամերիկացի պաշտոնյան: