Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը՝ «Մամա, կուտեմ քո ջանին»․ զոհվածի մայր

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրիա Մելիքյանը գրում է.

«Շարունակ լսում եմ Հայկիս ձայնը,-«Մամա, կուտեմ քո ջանին»,-շատ փոքր էր, նոր էր խոսում իմ թափանցիկ ու զտարյուն տղան: Ես այնքան էի ասել «մեռնեմ ջանիդ», «ուտեմ մռութդ», որ ձագուկս երկուսը միացրել էր իրար ու դարձրել «կուտեմ քո ջանին»:

Իմ կյանքի միակ սեր, իմ կյանքի միակ իմաստ, իմ կարոտ, ու՞ր հասար, ու՞ր տարավ քեզ տիեզերական ճամփան:

Ուր էլ գնաս, չմոռանաս, որ ես քո մաման եմ......կուտեմ քո ջանին, արև տղաս:
2020թ.-ի հոկտեմբերի 12-ը բաժանեց մեզ: Եվ այդ օրվանից, ես նույն տեղում եմ, ինչպես դժոխքում՝ հավերժ նույն շրջապտույտի մեջ:

Հոկտեմբերի 12-ը բաժանեց ինձ երկու մասի: Այն դարձավ իմ նախկին երջանիկ կյանքի ու իմ իրական եսի վերջին օրը, քանի որ հաջորդ օրը, մեկ այլ մարդ մտավ այս մարմին, բոլորովին անծանոթ մի մարդ:
«Ես մնացի այստեղ՝ «այս կողմում»։ Բայց մյուս «ես»-ը կամ իմ մի մասը տեղափոխվեց «մյուս կողմ»՝ տանելով իր հետ ապրելու իմ ցանկությունը: Ինձ մնաց մի դատարկ, անիմաստ աշխարհ, որտեղ ամեն ինչ աղավաղված է, և իրերը կորցրել են իրենց իրական իմաստը: Սառը, մութ աշխարհ»:

Հայկս հեռացավ իմ կյանքից, և ես հասկացա, որ ես նույնպես անհետացել են: Ավելի ճիշտ, որ ես այլևս ես չեմ, որ իմ մարմնում եղած ողջ արյունը դատարկել են, ու ինչ-որ օտար արյուն ներարկել:
Ինչպես ասում է Հարուկի Մուրակամին «...մարդն այսպես է ստեղծված՝ եթե կրակեք նրա վրա, արյուն կհոսի»։

«Ամեն մարդու համար այդպես է՝ ճակատագրից կարող ես ինչ-որ առանձնահատուկ բան ստանալ քո կյանքի միայն որոշակի ժամանակահատվածում: Դա նման է մի փոքրիկ կրակի լեզվի: Զգույշ, ուշադիր և բախտավոր մարդիկ կարողանում են փրկել այն, դրանից մեծ կրակ ստանալ և հետո ապրել՝ իրենց գլխավերևում այս կրակով ջահը բարձրացնելով: Բայց եթե նույնիսկ մեկ անգամ կորցնես այն, դա այլևս քեզ մոտ չի վերադառնա»։

Ես կորցրի Հայկիս, կորցրի այս թանկագին բոցը։

Ու հիմա ապրում եմ մեկ երազանքով. Օր առաջ գնալ ու գտնել Հայկիս, պինդ գրկել ու այլևս երբեք չբաժանվել:

Նաև երազում եմ, նորից ծնվել իմ հորից ու մորից, այդ երջանկագույն ու ինքնաբավ ընտանիքում, որտեղ իշխում էր, սերը, ծիծաղը, լիությունն ու հոգևորը: Ու որպեսզի նորից լինեմ Հայկիս մաման, ու վայելեմ երջանկագույն մայրությունս, բայց այս անգամ ճակատագիրը բարեգութ գտնվի, ու Հայկս ապրի երկար, երկար, սեղան նստի իր զավակներով ու թոռներով, ու որ նա փակի իմ աչքերը, երբ գնալուս ժամանակը գա, ու ես խաղաղ մեկնեմ տիեզերական ճամփորդության՝ վստահ, որ զավակս շարունակվում է»։

դիտվել է 1119 անգամ
Լրահոս
«Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փnխհրшձգnւթյուն է տեղի ունեցել Միացել ենք մեր սուրբ եկեղեցուն՝ հույսով, որ մեր սահմաններն անառիկ է լինելու. Երթի մասնակից Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում. Վանեցյան Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am