Դիակ ծախելու արվեստը կամ «откат»-ը, էժան գրպանահատում

Առողջապահության հարցերով փոձագետ, «Առողջության իրավունք» հասարակական իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է «հանձնարարական» սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20.000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30.000 դրամ: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է «откат»-ը: Ստացվում է, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը…ը

 

Առաջանում են մի շարք հարցեր

1. Գոյություն ունի դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում՝ մահացածի հարազատը: Արդյո՞ք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալու է:

2. Եթե չի թանկանալու, ինչի՞ հաշվին են Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20.000 դրամը:

3. Ինչո՞ւ այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման և իրականացման չափորոշիչի մեջ:

4. Եթե մինչ այդ եղել են «ոչ քաղաքակիրթ» երևույթներ, այսինքն՝ «откат», արդյո՞ք դրա մասին հայտնվել է համապատասխան մարմիններին:

5. Ինչո՞վ է պայմանավորված մահացածի հարազատի 30.000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20.000 դրամ:

6. Ինչո՞ւ է դիահերձարանը վճարում 20.000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10.000 դրամ է:

7. Ինչո՞ւ է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունում է «откат»-ը օրինականացնելու գաղափարը:

8. Ո՞րն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը «ծախելու» են հիվանդանոցների վրա…

Հ.Գ. Գուցե սա կատարվում է, որ այլևս վախից չմահանան…

Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ…»։

դիտվել է 3743 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ Բերետավորները պատ են կազմել Կիրանցում (video) Եթե անկլավների խնդիրը բացվեց, մոռացե'ք, ո'չ Տավուշ կլինի, ո'չ Հայաստան. Սրբազան (video) Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը ՇՏԱՊ․ Կիրանցում սահմանային վերջին հենասյուները ոստիկանական զորքի հսկողությամբ ԱԱԾ-ն տեղադրեց (video) Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է Ագրեսիա չե՛նք կիրառելու, մենք մշակույթի մարդ ենք․ Արսեն Գրիգորյան (video) Ալիևի հրահանգով ճանապարհները 2 օր փակ կմնան․ Գառնիկ Դանիելյան (video) Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն Փաշինյանը զարմացած է` Ադրբեջանը հայկական եկեղեցին թողել է մեր տարածքում․ Օսկանյան (video) ՀՐԱՏԱՊ․ Կիրանց գյուղի ներսում տեղադրվեցին սահմանային հենասյուները, գյուղը կիսվեց (video) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սրբազանի հաղթարշավն ու Նիկոլի ցնցումները․ Էդգար Ղազարյան (video) Սա միայն Իրանի ցավը չէ, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցում սահմանազատող սյունը տեղադրվեց գյուղի մեջ Աբովյան քաղաքում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Սրբազանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել Կիրանցում (լուսանկարներ) Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը Իրանի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը ամերիկյան Bell 212-ն էր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները մեկնեցին Կիրանց (video) Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորները զոհվել են. Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am