Նվաստացնել Արցախը պարզապես հակաաստվածային գործողություն է․ բոլորն էլ պատիժ են կրելու․ Դավիթ Բաբայան

«Կոչերը շատ լավ գնահատում ենք, բայց կոչերից պետք է անցնենք գործի, կոչերով հնարավոր չէ այս հարցը կարգավորել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այն հայտարարությանը, թե ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ու սենատոր Ալեքս Պադիլլան պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին Լեռնային Ղարաբաղի հարցով․

«Ակնկալում ենք, որ անվտանգության խորհուրդը կնդունի պարտադիր որոշում և դա ոչ թե կլինի հերթական թղթի վրա ինչ-որ մի որոշում, որը Ադրբեջանը, բնականաբար, բանի տեղ չի դնելու։ Նաև հղի կին է մահացել, չեն կարողացել ժամանակին տեղափոխել հիվանդանոց, սա է իրավիճակը, որը իրոք կատաստրոֆիկ է և եթե միջազգային հանրության մոտ ինչ-որ բարոյականություն և մարդասիրություն մնացել է՝ պետք է իսկապես գործեն, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական տարբեր կորպուսների, երկրների ներկայացուցիչներին էլի բերում է Աղդամ, ինչ-որ շոուներ է կազմակերպում։ Եթե այդքան մտահոգ են՝ թող ասեն մինչև չբացեք ճանապարհը՝ մենք որևէ ձևով նման բաների չենք մասնակցելու»,-ասաց նա։

Բաբայանի խոսքով` Աղդամի ճանապարհը չպետք է որևէ ձևով փոխկապակցեն Բերձորի և Լաչինի ճանապարհի հետ, դրանք տարբեր բաներ են և եթե Աղդամի ճանապարհը փոխարինեն Բերձորի միջանցքով, ապա արցախցիները այլևս որևէ կապ՝ նույնիսկ տեսական, չեն ունենա Հայաստանի և աշխարհի հետ․

«Միայն մի լուծում է, որ մեզ համար անընդունելի է՝ դա Ադրբեջանի կազմում լինելն է, որովհետև դա նշանակում է, որ Արցախ չի լինելու․ սա է խնդիրը, մնացածը՝ ցույց կտա ժամանակը, իսկ լուծումների մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, դա կարող է լինել «Ստատուս քվո»-ի պահպանում, այսինքն՝ հարցը թողնել ապագային, որը Ադրբեջանը և Թուրքիան չեն ուզում ինչպես նաև որոշ այլ երկրներ, որովհետև սա աշխարհաքաղաքական է։ Արցախը այն երկիրը և այն ժողովուրդը չէ, որ կարելի է նման բաներ անել, մեր ներդրումը համաշխարհային ժողովրդավարության մեջ շատ մեծ է, շատ մեծ է Ռուսաստանի զարգացման գործում, անգնահատելի է հայ ժողովրդի պատմության մեջ և նվաստացնել Արցախը՝ պարզապես հակաաստվածային գործողություն է և բոլորն էլ պատիժը կրելու են այս կամ այն ձևով, բայց սա արդեն այլ խնդիր է, կարևորը այն է, որ գենաֆոնդը և երկիրը փրկվի»,- ասաց Դավիթ Բաբայանը և հավելեց` պետք է որոշում կայացնենք ազգովի և պետության միջնորդությամբ միայն․ այստեղ անթույլատրելի է անձնական որևէ նախաձեռնություն։

Զալիբեկյան Լիլիթ

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am