Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղուց մեկնարկած է

Նիկոլ Փաշինյանի անվան կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին, ինչպես հայտնի է, հաստատեց սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ այնմ, առաջադրումները կլինեն օգոստոսի 3-ից 13-ը, գրանցումը՝ օգոստոսի 13-ից 18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամանակահատված է սահմանվել օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը:

Դե, «նախընտրական քարոզչության» ժամանակահատվածը զուտ պայմանական պարագա է, քանի որ Նիկոլ Փաշինյանի Տիգրան Ավինյանի համար այդ ժամանակահատվածը վաղո՜ւց մեկնարկած է: Ասենք, ձևականորեն ոչ իշխանական ներկայացող, բայց իրականում Նիկոլ Փաշինյանի շահերն սպասարկող որոշ «ապրումակցող» թեկնածուների համար ևս նախընտրական շրջանը մեկնարկել է շատ ավելի վաղ: Բայց դրանք մանր հարցեր են:

Հիմնական հարցը այլ է` իսկ ընդդիմությունը մասնակցի՞, թե՞ չմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Կա տեսակետ, որ այդ ընտրություններին չարժե մասնակցել, քանզի դա համապետական բնույթ չունի. պետք է կենտրոնանալ այլ հարցերի, մասնավորապես՝ իշխանափոխության խնդրի վրա: Սակայն առկա իրողությունների պայմաններում այդ կենտրոնանալու պահը բավականին խնդրահարույց է թվում: Կա նաև տեսակետ, որ կարելի է Երևանի ընտրություններն օգտագործել որպես իշխանափոխության գնալու միջոց:

Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրությունը քաղաքական խոշոր գործընթաց է: Ըստ որում, Երևանն այսօր Հայաստանի կեսն է, եթե ոչ՝ կեսից ավելին՝ բնակչության պահով և առավելևս քաղաքական ազդեցությամբ: Եվ, եթե դու չես մասնակցում այդ ընտրություններին, ապա ինքդ քեզ անտեղի դուրս ես դնում քաղաքական գործընթացից: Ավելին, դաշտը թողնում ես բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սպասարկուներին:

Դիտարկենք մասնակցության պահը: Ինքնին, ընտրություններին մասնակցելը ենթադրում է քաղաքական ակտիվություն, քարոզարշավ, փողոցային գործընթաց և այլն: Նաև՝ մամուլի բոլոր, այդ թվում՝ իշխանական լրատվամիջոցներն օգտագործելու հնարավորություն:

Մյուս կողմից, մասնակցել՝ մասնակցելու համար նույնպես իմաստ չունի: Այստեղ կարևոր է հստակեցնել, թե ինչպես մասնակցել, ի՛նչ ռազմավարությամբ ու մարտավարությամբ, ի՞նչ նպատակադրումներով:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել, մեր կարծիքով, պետք է այն նախապայմանով, որ իրական ընդդիմադիր ուժերը հանդես կգան միասնական կամ՝ համաձայնեցված ու համատեղ համակարգվող կերպով: Հիմնական նպատակը, որով արժե մտնել Երևանի ավագանու ընտրությունների թոհուբոհի մեջ, բնականաբար, չպետք է լինի Երևանի ավագանու կազմում հայտնվելը: Հիմնական նպատակը պետք է լինի Երևանի ավագանու ընտրությունները որպես իշխանափոխության առիթ օգտագործելը՝ Նիկոլ Փաշինյանի հակահայ ռեժիմից երկիրն ազատել-ազատագրելը:

Ավելին, Երևանի ավագանու ընտրությունները նաև լավ առիթ են, դրանց մասնակցելու դեպքում, հետընտրական փողոցային ակտիվ զարգացումներ գեներացնելու համար:

Եթե միասնաբար որոշվի այս կոնտեքստում մասնակցել այդ «ընտրություններին», կարծում ենք՝ հնարավոր է նախ, հասնել որոշակի ակտիվության, ապա ընդհանրապես ձևավորել իշխանությունների համար անկառավարելի իրավիճակ և վերջապես ազատվել Նիկոլ Փաշինյանից ու նրա ապիկար իշխանությունից:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 616 անգամ
Լրահոս
Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am