Պայթյունավտանգ իրավիճակ և լուրջ ճգնաժամ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում. Ադրբեջանցի իշխանամետը ՌԴ-ին` «անվստահելի և արնախում» է անվանում

Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարման պայմաններում Մոսկվան և Բաքուն սկսում են կոշտացնել փոխադարձ հռետորաբանությունը։ Դա վերջնականապես տեսանելի դարձավ երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի, իսկ Բաքվում Ռուսաստանի դեսպանը՝ Ադրբեջանի ԱԳՆ, նկատում է «Ազատությունը»:

Ռուսաստանում Ադրբեջանի երկարամյա դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ Մոսկվայում հանդիպել էր փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ընդգծելով Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:

Դրանից քիչ անց, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել էր Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ: Այս զրույցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ Մոսկվայից հնչող պնդումները, թե Լաչինի հսկիչ-անցագրային կետի տեղադրման պատճառով Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակ է ստեղծվել, «խեղաթյուրում են իրականությունը»։

Ռուս-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը սկիզբ առավ անցած շաբաթավերջին՝ այն նույն ժամերին, երբ Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպում էին Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ «Ազատությունը» հիշեցրել է, որ հուլիսի 15-ի կեսօրին Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ էր անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև պատրաստակամություն էր հայտնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել՝ «խաղաղ պայմանագրի [դրույթների] համաձայնեցման, հետագայում նաև այդ փաստաթղթի ստորագրման նպատակով Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովի անցկացմանը հասնելու նպատակով»։

Պաշտոնական Բաքվի դժգոհության գլխավոր պատճառը, սակայն, ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության առաջին պարբերությունն էր, որի հասցեատերն իրականում առավելապես հայկական կողմն էր։ «2022թ. հոկտեմբերին և 2023-ի մայիսին Հայաստանը ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովների ընթացքում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մաս է ճանաչել», - հայտարարում էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է թե՛ այն հիմնարար պայմանները, որոնք առկա էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ, և թե՛ տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շուրջ իրավիճակը», - նշված էր հայտարարության տեքստում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության փորձերը՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայաստանի վարչապետի հայտարարություններով պայմանավորելն ու մեկնաբանելը անընդունելի են», - մի քանի ժամ անց արդեն հակադարձեց Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Այս հայտարարությամբ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը նաև նշում էր, թե ռուսական կողմի՝ հուլիսի 15-ին հրապարակված տեքստում տեղ գտած պնդումները հակասում են 2022 փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին հռչակագրի» դրույթներին, դրան էլ գումարած՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակառակ չի ապահովվել «հայկական զինված կազմավորումների մնացորդների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից»։
Երկու երկրների միջև դիվանագիտական այս բանավեճը գուցեև ճգնաժամի նշույլներ չստանար, եթե հուլիսի 16-ին աղմկալի հայտարարություններով հանդես չգար ադրբեջանական խորհրդարանի՝ ֆորմալ առումով ընդդիմադիր, իրականում իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող պատգամավոր Հուդրաթ Հասանղուլիևը։ Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում նա մի շարք կոշտ, անգամ վիրավորական հայտարարություններ էր հնչեցրել Մոսկվայի հասցեին՝ Ռուսաստանն անվանելով «անվստահելի և արնախում երկիր», պահանջելով դուրս բերել Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների և պնդելով, թե ռուսական կողմը չի ցանկանում, որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն հաստատվի։

Ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին հակադարձելու առաքելությունը Մոսկվայում դրվեց նախկին փոխարտգործնախարար, այժմ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի ուսերին։ «Հուսով եմ, որ նման հակառուսական հայտարարությունները չեն արտացոլում պաշտոնական Բաքվի տեսակետը», - նշում էր Կարասինն իր Տելեգրամ ալիքում արված գրառման մեջ, որով, ի դեպ, արագորեն կիսվեց նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կարասինը նաև հիշեցրել էր, թե հիմնականում հենց Ռուսաստանի ջանքերով էր, որ «ղարաբաղյան հակամարտության տարբեր փուլերում հնարավորություն էր ստեղծվում դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և փոխզիջումների հասնել»։ «Իսկ ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման պահանջը գնահատում ենք որպես բացարձակապես անպատասխանատու», - պնդում է Գրիգորի Կարասինը։

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել», - գրել է ռուսական «Կոմերսանտ» օրաթերթը՝ պնդելով, որ սա ռուս-ադրբեջանական հարաբերություններում ծագած ամենալուրջ ճգնաժամն է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում։

«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններից դատելով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին այլևս չեզոք կողմ չեն համարում, և բացառված չէ տարբերակը, որ նրանց ներկայությունն ադրբեջանական բանակին չխանգարի իրականացնել Ստեփանակերտի և հարակից տարածքների զտումը «զինված կազմավորումների մնացորդներից», - գրում է «Կոմերսանտ»-ի մեկնաբանը՝ հավելելով. - «Կրեմլի արձագանքից Բաքվում առանձնապես չեն վախենում։ Այնտեղ, ըստ երևույթին, կարծում են, որ Ռուսաստանը շատ է խրվել Ուկրաինայում և ևս մեկ ճակատ բացելու ոչ ուժ, ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն չունի»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12019 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «ԱՄՆ-ի սփյուռքը մեծ անակնկալ ունի Նիկոլի համար»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Կալանավո՞ր, թե՞․․․»․ Սրբուհի Գալյան, պատասխան տվեք՝ ո՞վ է այս մարդը․ Փոստանջյանը նկար է ցույց տալիս (video) Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովան` Փաշինյանին (video) ՀՐԱՏԱՊ․Նիկոլը Հայաստանի վրա պատերազմ սկսելու մեկնարկը տվեց․ Արշակ Զաքարյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ռուսները փրկեցին Նիկոլին՝ ինքնաթիռն իջեցնելով Սանկտ Պետերբուրգում»․ Հայկ Այվազյան (video) Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am