Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել

Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։

ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել.

Քայլ 1: Նախագիծը ներառել կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Քայլ 2: Նախագիծը ներկայացնել լղոզված, մակերեսային ձևակերպումներով։

Քայլ 3: Պարտադիր ներառել հույժ գաղտնի կետեր, և դրանով պատճառաբանել հարցի չզեկուցվող լինելու փաստը։

Քայլ 4: Նախագծին կից այլ փաստաթղթեր չհրապարակել կառավարության պաշտոնական e-gov.am կայքում կամ հրապարակելու դեպքում կցել այնպիսիք, որոնք «ոչինչ չասող» տեղեկատվություն են պարունակում։

Որպես կանոն՝ նմանատիպ որոշումներով վարչապետի աշխատակազմին հատկացվում են տասնյակ-հազարավոր դոլարների համարժեք գումարներ, որոնց ծախսման, կամ, այս պարագայում ավելի ճիշտ կլինի կիրառել «վատնման» բառը, նպատակային նշանակությունը մնում է անհայտ։ Մե’կ վարչապետի աշխատանքային պայմաններն են բարելավում, մե’կ ինչ-որ խորհրդատվական ծառայություններ վերցնում։ Ի դեպ, խորհրդատվական ծառայությունների անվան ներքո գումարների տրամադրումն էլ կարելի է ներառել վերևում ներկայացված ուղեցույցի մեջ՝ գաղտնի է պահվում, թե որ անհատը կամ կազմակերպությունն է խորհրդատվություն տալիս, ինչ հարցերի շուրջ, ծառայությունները մատուցելու չափման համակարգը՝ հետևաբար՝ ապացույցներ ներկայացնելու, որ տվյալ խորհրդատվությունը տրվել է, նույնպես չկա. մի խոսքով, իդեալական տարբերակ բյուջեից գումար շորթելու համար։

Եվ այսպես, ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ վերջին կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվել է կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու հարց։ Հարցն օրակարգում ներառված էր չզեկուցվողների շարքում, որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի։ Խոսքը 390.5 հազար եվրոյին համարժեք դրամի մասին է, որից 225.5 հազար եվրոյին համարժեք դրամը՝ առաջին ինն ամիսների բյուջեով։ Գումարը հատկացվում է «Խորհրդատվական և վերլուծական ծառայություններ» միջոցառման համար, սակայն այլ մանրամասներ՝ այդ թվում, թե գումարը կոնկրետ ինչ նպատակով է հատկացվում, որոշման փաթեթի հրապարակվող մասում բացահայտված չէ։

Կառավարությունը, բնականաբար, այս որոշումն ընդունեց։ Ընդ որում, ընդունեց՝ անտեսելով հարցին կցված ամփոփաթերթում տեղ գտած ՀՀ ֆինանսների նախարարության գրավոր կարծիքը, որում ասվում է. «…հաշվի առնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի մինչև տարեվերջ կանխատեսվող եկամուտների չափը և հավելյալ ծախսերի իրականացման կարիքները, այդ թվում՝ պաշտպանության, կենսաթոշակների և այլ ուղղությունների գծով նախատեսվող ծախսերը, ինչպես նաև նկատի ունենալով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունը՝ վերջինիս դիտարկումը որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր խնդրահարույց է»։ Կառավարությունը վեր հանված այս հիմնավոր առարկությունը, որ նման չափով գումարի հատկացումը պահուստային ֆոնդից կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել պաշտպանության և կենսաթոշակների ուղղությունների գծով նախատեսվող ծախսերն իրականացնելու համար, պարզապես ընդունել է «ի գիտություն», ինչպես կարելի է տեսնել հարցին կից ամփոփաթերթում։

Սա է Փաշինյանի ու իր թիմի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի ու երկրի անվտանգային խնդիրներին։ Մի որոշմամբ ավելի քան 400 հազար եվրո գումար հանել պահուստային ֆոնդից, որը, անհայտ է, թե ինչ հարցի շուրջ խորհրդատվությունների վրա է ծախսվելու, թե դա ինչ վերլուծություններ են, կամ արդյո՞ք ծախսվելու է, թե՞ պարզապես գրպանվելու է, մինչդեռ տարեվերջին կարող է պետությունը բավականաչափ գումար չունենալ թոշակառուներին թոշակները փոխանցելու կամ երկրի անվտանգության համար կարևոր ծրագիր իրականացնելու համար։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 497 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Թրամփը հրահանգել է այլևս քաղաքացիություն չտրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին Քաղաքացիները պետք է իրազեկ լինեն, նրանց առողջության հարցն է․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի սանիկ համայնքապետը պարգևատրել է ինքն իրեն 600 հազար դրամով Մհեր Սահակյանի առեղծվածային մահն ու Փաշինյանի շատ արագ ցավակցելը․ Էդգար Ղազարյան (video) Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ Երևանում ազգությամբ ռուս երիտասարդի և եգիպտացի տղամարդու միջև վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ կա վիրավոր Հարցիս կոնկրետ պատասխանեք․ դուք էլ հո Ալեքսանդր Սիրունյանը չե՞ք․ Արթուր Խաչատրյան Հենո՜, դու մեզանից յուրաքանչյուրի ոգեշնչման աղբյուրն ես ու պարծանքը. «Փյունիկ»-ը շնորհավորել է Մխիթարյանին Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան Բաքվում այսօր կշարունակվի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը 500 մետրից կնայեինք, կխփեինք Փաշինյանի ճակատին, բայց... թեժ իրավիճակ դատարանում (video) Հարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ գործողությունները. Ինյարիտու Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք թանկացող տրանսպորտը Նանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը Փաշինյանին ոչնչացնելու փնթի քրեական գործը հովանավորվում է Աննայի կողմից (video) Գործադիր հրամաններ, որոնք Թրամփը ստորագրել է 1-ին օրը ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում Պանամայի նախագահը հայտարարել է, որ չի զիջի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը ԱՄՆ-ին, ինչպես որ ցանկանում է Թրամփը Ուկրաինացիները պատրաստ են աշխատել ամերիկացիների հետ՝ հասնելու իսկական խաղաղության. Զելենսկի ՔՊ-ի պոլի փետը (video) Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելով՝ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Փաշինյանի վրա․ Աբրահամյան Եթե ցանկացել են Փաշինյանին ոչնչացնել, ապա ինչու՞ նա տուժող չի ճանաչվել․ թեժ իրավիճակ դատարանում (video) Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 20-ին, ժամը 16:30-ին մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Երևանի քաղաքապետարանի մոտ Հունվարի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 20-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունվարի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունվարի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունվարի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am