Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել

Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։

ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել.

Քայլ 1: Նախագիծը ներառել կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Քայլ 2: Նախագիծը ներկայացնել լղոզված, մակերեսային ձևակերպումներով։

Քայլ 3: Պարտադիր ներառել հույժ գաղտնի կետեր, և դրանով պատճառաբանել հարցի չզեկուցվող լինելու փաստը։

Քայլ 4: Նախագծին կից այլ փաստաթղթեր չհրապարակել կառավարության պաշտոնական e-gov.am կայքում կամ հրապարակելու դեպքում կցել այնպիսիք, որոնք «ոչինչ չասող» տեղեկատվություն են պարունակում։

Որպես կանոն՝ նմանատիպ որոշումներով վարչապետի աշխատակազմին հատկացվում են տասնյակ-հազարավոր դոլարների համարժեք գումարներ, որոնց ծախսման, կամ, այս պարագայում ավելի ճիշտ կլինի կիրառել «վատնման» բառը, նպատակային նշանակությունը մնում է անհայտ։ Մե’կ վարչապետի աշխատանքային պայմաններն են բարելավում, մե’կ ինչ-որ խորհրդատվական ծառայություններ վերցնում։ Ի դեպ, խորհրդատվական ծառայությունների անվան ներքո գումարների տրամադրումն էլ կարելի է ներառել վերևում ներկայացված ուղեցույցի մեջ՝ գաղտնի է պահվում, թե որ անհատը կամ կազմակերպությունն է խորհրդատվություն տալիս, ինչ հարցերի շուրջ, ծառայությունները մատուցելու չափման համակարգը՝ հետևաբար՝ ապացույցներ ներկայացնելու, որ տվյալ խորհրդատվությունը տրվել է, նույնպես չկա. մի խոսքով, իդեալական տարբերակ բյուջեից գումար շորթելու համար։

Եվ այսպես, ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ վերջին կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվել է կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու հարց։ Հարցն օրակարգում ներառված էր չզեկուցվողների շարքում, որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի։ Խոսքը 390.5 հազար եվրոյին համարժեք դրամի մասին է, որից 225.5 հազար եվրոյին համարժեք դրամը՝ առաջին ինն ամիսների բյուջեով։ Գումարը հատկացվում է «Խորհրդատվական և վերլուծական ծառայություններ» միջոցառման համար, սակայն այլ մանրամասներ՝ այդ թվում, թե գումարը կոնկրետ ինչ նպատակով է հատկացվում, որոշման փաթեթի հրապարակվող մասում բացահայտված չէ։

Կառավարությունը, բնականաբար, այս որոշումն ընդունեց։ Ընդ որում, ընդունեց՝ անտեսելով հարցին կցված ամփոփաթերթում տեղ գտած ՀՀ ֆինանսների նախարարության գրավոր կարծիքը, որում ասվում է. «…հաշվի առնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի մինչև տարեվերջ կանխատեսվող եկամուտների չափը և հավելյալ ծախսերի իրականացման կարիքները, այդ թվում՝ պաշտպանության, կենսաթոշակների և այլ ուղղությունների գծով նախատեսվող ծախսերը, ինչպես նաև նկատի ունենալով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունը՝ վերջինիս դիտարկումը որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր խնդրահարույց է»։ Կառավարությունը վեր հանված այս հիմնավոր առարկությունը, որ նման չափով գումարի հատկացումը պահուստային ֆոնդից կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել պաշտպանության և կենսաթոշակների ուղղությունների գծով նախատեսվող ծախսերն իրականացնելու համար, պարզապես ընդունել է «ի գիտություն», ինչպես կարելի է տեսնել հարցին կից ամփոփաթերթում։

Սա է Փաշինյանի ու իր թիմի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի ու երկրի անվտանգային խնդիրներին։ Մի որոշմամբ ավելի քան 400 հազար եվրո գումար հանել պահուստային ֆոնդից, որը, անհայտ է, թե ինչ հարցի շուրջ խորհրդատվությունների վրա է ծախսվելու, թե դա ինչ վերլուծություններ են, կամ արդյո՞ք ծախսվելու է, թե՞ պարզապես գրպանվելու է, մինչդեռ տարեվերջին կարող է պետությունը բավականաչափ գումար չունենալ թոշակառուներին թոշակները փոխանցելու կամ երկրի անվտանգության համար կարևոր ծրագիր իրականացնելու համար։

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 497 անգամ
Լրահոս
Ի՞նչ է արվելու տնտեսական կոլապսը կանխելու համար, եթե Լարսի ճանապարհը չբացվի․ Գարիկ Քեռյան Lայնածավալ ստուգումներ են եղել Wildberries-ի պահեստում «ԿԱՅԾ» ՓԲԸ-ին պատկանող լցակայանը լցակայանը տուգանվել է Բախվել են Nissan-ն ու Honda-ն, վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 7 վիրավոր Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է Չեղարկվել են հարյուրավոր չվերթներ Իշխանությունը 8 ամսական հղի կնոջ նկատմամբ հայտարարել էր հետախուզում. ծնվել է Անի Կարապետյանի առաջնեկը Բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը Ջերմաստիճանը կբարձրանա Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում Ադրբեջանում գերության մեջ պահվող Արցախի նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Զուրաբյան «ՏաԹևեր» ճոպանուղին ճանաչվել է «World Travel Awards»-ի կրկնակի հաղթող՝ «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Մարվել է «Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը Պուտինն առայժմ կարծես հաղթում է Ուկրաինայի պատերազմում․ The Economist. «Սիվիլնեթ» Ադրբեջանական 3 էսքկլավների ընդհանուր տարածքը շուրջ 44 քկմ է, իսկ Արծվաշենինը՝ մոտ 38 քկմ․ Ալեն Սիմոնյանը կեղծում է․ «Հետք» Աքորիի 22-ամյա բնակիչը սպանել է 50-ամյա համագյուղացուն. նախաքննությունն ավարտվել է Newsweek: Соединенные Штаты намерены сократить доходы России от продажи нефти и газа ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն Պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է Թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ Կոտայքի մարզում ոչ սթափ BMW X5-ի վարորդը բախվել է կայանված Kia-ին ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր Մեկը մյուսի հետևից Դուբայ են մեկնում Ովքե՞ր և ե՞րբ են իրականում պղծել զինվորական համազգեստը «Դիլիջան ազգային պարկի» տնօրենները դատարանում պարտվելը վատ սովորույթ են դարձրել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է ՀՀ սահմանին գտնվող զորամասեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ստեփան Հասան-Ջալալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am