Նորից հանդիպում` կրակոցների ու Արցախում տոտալ ճգնաժամի պայմաններում

Շաբաթ օրը Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի կունենա Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Այն թեև նախատեսված էր հուլիսի 21-ին, բայց, փաստորեն, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով երկու երկրների ղեկավարներն ավելի շուտ կհանդիպեն։

«Հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ: Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում», - երեկ կառավարության նիստում ասաց վարչապետը։ Փաշինյանը թեև առաջընթացի հույս հայտնեց, սակայն Բրյուսելում շաբաթ օրը փաստաթուղթ, ըստ էության, չի ստորագրվի։ Այդ մասին անցած շաբաթ հենց Փաշինյանն էր հայտարարել։ «Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Իսկ վաղը Բրյուսելում սպասվող բանակցություններին ընդառաջ սահմանին կրկին լարվել է իրավիճակը։ Փաշինյանը երեկ կառավարության նիստում սահմանին հնչող կրակոցներին և դրանց հետևանքով երկու հայ զինծառայողների վիրավորման փաստին որևէ կերպ չանդրադարձավ։ ՊՆ-ն մինչդեռ երեկ հայտնեց, որ ժամը 9-ից սկսած մինչև այսօր գիշերը ժամը 1-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են այս անգամ Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նախորդ օրն էլ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում, ապա նաև Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 հայ զինծառայող էր վիրավորվել։ Նախօերին մեկ վիրավորի մասին հայտնած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտումների համար հայկական կողմին էր մեղադրել:

Այս իրավիճակում ի՞նչ սպասումներ կարելի է ունենալ բրյուսելյան հանդիպումից։

Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը նշում է, որ իր տեղեկություններով Բուլղարիայում Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս կազմակերպված Ստեփանակերտ - Բաքու հանդիպումը ձախողվել է` Մոսկվայի ջանքերով։

Բացի դրանից, բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ստորագրի մի փաստաթուղթ, որը չի նախատեսի երաշխիքներ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության համար։ Իսկ Բաքուն այս առումով զիջումների գնալ չի պատրաստվում. - «Ես չեմ տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորություն, և իհարկե, եթե փաստաթուղթ չի ստորագրվում, Բաքվի մոտ կարող է գայթակղություն առաջանալ՝ դիմել ռազմական գործողությունների՝ հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու նպատակով»։

Ըստ ամենայնի, Բրյուսելում փորձ է արվելու մերձեցնել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումները սկզբունքային հարցերի, այդ թվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու և սահմանազատման հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսի 14-ին, ապա հունիսի 1-ին Քիշնևում՝ արդեն հնգակողմ ձևաչափով։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 435 անգամ
Լրահոս
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video) Մեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաներըՄեկնարկել են բողոքի անհնազանդության ակցիաները (տեսանյութ, թարմացվող. թարմացվող Ցուցմու՞նք եք կորզում․ Արսեն Թորոսյանը կոշտ քննադատեց դատախազին (video) Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am