Արցախն ուրացողները ումից են ինչ ակնկալում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ցինիզմի շշմեցուցիչ դրսևորումներ ունի: Մինչ այժմ եղած դրսևորումների շարքում ցինիզմի գագաթնակետը Փաշինյանի այն հայտարարությունն է, թերևս, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Ոչ պակաս ցինիզմ է, երբ Արցախը հրապարակավ ուրացողները սկսում են այլոց ինչ-որ պահանջներ ներկայացնել, «մուննաթ գալ», ինչպես ասվում է:

Խնդրեմ, թարմ օրինակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից ԱԽ քարտուղարի՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում արած հայտարարությունը՝ Բերձորի միջանցքի վերաբերյալ: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչն ասում է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «Լաչինի միջանցքում» Ադրբեջանի ներկայություն չէր նախատեսվում, և ռուսական խաղաղապահ ուժերի խնդիրն էր, որ այդ միջանքով ազատ տեղաշարժ լինի:

Փաշինյանի իշխանության ներկայցուցիչը նաև հայտարարում է, որ հիմա այդ տեղաշարժը չկա, և իրենց ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն ամբողջությամբ իրականացնեն իրենց առաքելությունը, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է:

Սա բացարձակ ցինիզմի օրինակ է:

Ո՞վ է այս մասին խոսում, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցի՞չը, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյա՞նը:

Իսկ ո՞վ, ո՞ր իշխանությունն է արել ամեն ինչ, որպեսզի ա) Ադրբեջանը պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ ստանա, բ) այդ պատերազմում ունենա կոնկրետ ձեռքբերումներ, գրավի Արցախի որոշակի հատվածը, ներառյալ՝ Հադրութը, Շուշին:

Առավել ևս, այդ ո՞վ է խոսում, Նիկոլ Փաշինյա՞նը (կամ նրա ներկայացուցիչը): Այսինքն՝ այն իշխանությունը, որը փաստաթուղթ է ստորագրում, որ զորքերը կանգնում են այդ պահին զբաղեցրած դիրքերում, որից հետո, սեփական նախաձեռնությամբ ահռելի տարածքներ է առանց կրակոցի զիջում Ադրբեջանին, ինչի հետևանքով թշնամական ուղիղ հարվածի տակ է դնում Կապանը, Գորիսը՝ մերձակա բնակավայրերով ու ենթակառուցվածքներով հանդերձ:

Այն իշխանությունը, որը սեփական նախաձեռնությամբ, ահաբեկելով ու ճնշումներ գործադրելով, «փոխհատուցումներով» կտեր տալով, բացարձակապես թուլացնում է նույնիսկ Բերձորի միջանցքը, հայաթափում է Բերձորը, ապա՝ Աղավնոն, այսինքն՝ թշնամուն էստի համեցեք է անում և հնարավորություն է տալիս դիրքավորվել ու վերահսկողության տակ առնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհը:

Ի լրումն, Նիկոլ Փաշինյանը, իր մարմնի կենսաբանական գոյության ինչ-ինչ երաշխիքների դիմաց՝ Արևմուտքի «քավորությամբ», պայմանավորվում է Էրդողանի ու Ալիևի հետ (2022, հոկտեմբեր, Պրահա), որ Արցախը ճանաչում է ադրեջանական:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից Արցախի մասին խոսելը առնվազն երեսպաշտություն է և ցինիզմ:

Իսկ Արցախի մասին սրանց «մտահոգությունները» հանգում են միայն մի զզվեցրած երգի, թե «դա ռուսական խաղաղապահ ուժերի խնդիրն» է: Կարելի է կարծել, Արցախում ՌԴ քաղաքացիներ են ապրում կամ ռուսազգի մարդիկ, այլ ոչ թե ուղնուծուծով հայե՛ր՝ մեր եղբայրներն ու քույրերը, արցախցիները:

Մի խոսքով՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ որևէ մեկից կոնկրետ նրա՛նք, ովքեր ուրացել են Արցախը: Եղած խայտառակ վիճակը ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած դավաճանական, զիջողական, պատերազմաբեր «խաղաղության» քաղաքականության:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Միացի՛ր, Նիկոլը սահմանազատումը հասցնելու է Երևան․ ակցիա Երևանի ԲՈՒՀ-երում (video) Բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. կա վիրավոր Հայաստանի Հանրապետության հիմնական պետական ինստիտուները երբեք չեն հայկականացվել․ Արմեն Այվազյան Սահմանները հատվել են․ սրան վե՛րջ պետք է տանք․ Էդուարդ Շարմազանով (video) Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան «Փսլինք» մականունով ոստիկանների հետ հատուկ ձևով են վարվելու․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանցիները երեկ հայտնվել են Ոսկեպարում․ Գառնիկ Դանիելյան (video) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյան Դավաճան, հողատու․․․ դուք պատկերացնու՞մ եք թշնամությունը․ Բագրատ Սրբազան (video) Հենց հիմա ապօրինի հանձնաժողովի հրամանով խայտառակ գործողություներ են ընթանում Տավուշում․ Թաթոյան (video) Ադրբեջանը նոր ու շատ լուրջ սպառնալիք է առաջ բերել․ Վարդան Օսկանյան (video) Պահեստազորի սպաները հայտնվել են գերության մեջ․ Էդգար Ղազարյան (video) Ականները հեռացնում են․ իրավիճակը Տավուշում լարված է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ինչու՞ հենց Մախսուդյանի 2 որդիներին կալանավորեցին, որովհետև հայրը Մախսուդյա՞նն է (video) Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին Սրանց վերջի կնիքը դրվելու է Երևանում․ ալիքը գնալու է Տավուշից․ Սուրեն Պետրոսյան (video) Կասկած չկա՝ պայքար կա․ Գերասիմ Վարդանյան (video) Հայտնի է՝ նաև ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Գերլարված իրավիճակ․ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը փակ է՝ ի աջակցություն Տավուշի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am