Առաջինն Էրդողանը հիշեցրեց, թե երբ են Արցախից ՌԴ խաղաղապահները հեռանալու

Պաշտոնական Անկարան հակառուսական քայլերի արշավ շարունակվում է ողջ թափով, արդեն մի քանի օր: Երեկ արդեն հերթը հասավ նաև Արցախի շուրջ թեմային...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել, թե Ռուսաստանը 2025 թվականից հետո դուրս կգա Արցախի տարածքից։

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Արցախում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերին, տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հետագա 5 տարիներին երկարացվելու հնարավորությամբ՝ այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկը դեմ չէ դրան։

Այնուամենայնիվ, Էրդողանը շրջանցել է խաղաղապահների մանդատի երկարաձգման հնարավորությունն ամրագրող դրույթը։

«Համաձայն պայմանավորվածությունների՝ ռուս զինվորականները որոշ տարածքներում կմնան մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո կլքեն այդ տարածքները։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը կմնա հավատարիմ այդ պայմանավորվածություններին։ Իմ եղբայր Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն հետևում է այս խնդրին»,- ասել է Էրդողանը՝ Վիլնյուսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսինքն, ՆԱՏՕ-ի հավաքում Էրդողանը հանդես է եկել ընդդեմ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության` շտապելով: Չէ՞ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի վերաբերյալ կողմերից մեկը մինչև խաղաղապահ առաքելության ժամկետի լրանալը` 2025 թվականը, ավելի ճիշտ` վեց ամիս առաջ պետք է վերապահում հայտներ, որի հիմքով էլ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների առաքելությունը Արցախում կհամարվեր ավարտված:

Ուրեմն, Էրդողանն իրեն համարելով Հայաստան-Ադրբեջան խնդիրների կողմ, արդեն 2023 թվականին շտապում է ի լուր ՆԱՏՕ-ականների խոստանալ, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղից դուրս է գալու:

Ավելին` Էրդողանը վստահություն է նույնիսկ հայտնում, թե Ռուսաստանը կմնա հավատարիմ պայմանավորվածություններին, այսինքն, Էրդողանն ու Պուտինը պայմանավորվե՞լ էին, որ ռուսները մինչև 2025 թվականն են մնալու Արցախում ու Պուտինը Էրդողանին այդ մասին վստահեցրել է:

Դե ինչ, Էրդողանը ընդդեմ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում արդեն որերորդ քայլն արեց:

Մնում է հարցական, օգոստոսին Պուտինը կմեկնի՞ Թուրքիա, ինչպես ռուս փորձագիտական հանրույթն է վերջին օրերին ասում` «Էրդողանի հասցրած դավաճանական քայլերից» հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1264 անգամ
Լրահոս
««Խաղաղության» են պատրաստվում…». Վարուժան Գեղամյան «Դավաճանը հողեր է հանձնում». պաստառներ՝ Կառավարության ներկայացուցիչների դիմաց Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում դրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն Տավուշցինե՛ր, մի՛ եկեք Երևան Նիկոլի հետ հանդիպման․ ամեն ինչ բարդելու է ձեզ վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Ես ծնկի եկած չեմ, ինչի՞ եք իմ տուն մտնում. Դումանյանը վիճեց Թևանյանի ու ակցիայի մյուս մասնակիցների հետ (video) Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել․ Սուրեն Պետրոսյան (video) Վահե Ղազարյան, էդ ո՞նց է, որ քո նշանակվելուց հետ համակարգում «խլինք, փսլինք ուռոդներ են»․ Սուրենյանց (video) Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am