Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն

Armhanq-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։

«Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որեւէ գիտելիքի հետ, այլեւ չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա եւ այլն։

Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության հիմքերի խաթարման դեմ այս արշավը պատահականություն չի կարող լինել, հարկ ենք համարում ի լուր Հայաստանում եւ Հայաստանից դուրս բոլոր շահագրգիռ կողմերի մի քանի հանգամանք շեշտել։

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն ունի հարյուրամյակների պատմություն։ Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի անվիճելի առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ վերջին տասնամյակում ոլորտի մոդեռնիզացիան, ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներմուծումը առավել քան ակնհայտ է։ Միայն ԱՃԹՆ շրջանակներում Հայաստանի ունեցած հաջողությունը բավարար է, համարելու համար, որ առնվազն կառավարչական մակարդակում ոլորտը Հայաստանում աննախադեպ առաջընթաց է ապրել։ Եվ ԱՃԹՆ-ից չափանիշներին անհամապատասխանության հետեւանքով դուրս մնացած երկրից չէ, որ մեզ պետք է կայուն զարգացման թեմայով դասեր տան։
Հայաստանի պետական մարմիններին կոչ ենք անում զգոն լինել երկրի ներսում, երկրից դուրս, իրավական հարթության վրա միջազգային օրենքների կամայական մեկնաբանության, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, ընդլայնման եւ հզորացման դեմ ադրբեջանական տարբեր սադրանքներին դիմակայելու առումով։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությանը կառուցողական գործակցության կոչ ենք անում՝ կայուն զարգացման ոլորտում իրական ձեռքբերումների հասնելու եւ տարածաշրջանի բնապահպանական իրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ստեղծված, վեր հանելու նպատակով։
Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն վերջին տարվա ընթացքում գերազանցել է Ադրբեջանի ցուցանիշը, իսկ տնտեսական աճը ոչ միայն այսօր, այլեւ բոլոր կանխատեսումներով առաջիկայում զգալիորեն գերազանցելու է Ադրբեջանին։ Սա է այն պատճառն ու բացատրությունը, թե ինչու են Ադրբեջանում իրականում գոյություն չունեցող «հասարակական կազմակերպությունները» թիրախավորել Հայաստանի տնտեսության ամենակենսունակ ճյուղը։
Հետեւաբար, ի հեճուկս սրան, հայտնում ենք.

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով միջազգային լավագուն փորձի, ոլորտի լավագույն նորարարությունների ներմուծումը Հայաստան՝ հանուն անվտանգ, կանաչ և կայուն զարգացող տարածաշրջանի, որն անհնար է առանց պատասխանատու հանքարդյունաբերության»։

դիտվել է 212 անգամ
Լրահոս
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am