Նիկոլը խոսում է առանց մտածելու, որն ամենաշատն է վնասում մեզ․ Վարդան Օսկանյան (video)

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս իր արած առաջարկի մասին։

«Վերջին մի քանի օրերին այդ հարցի շուրջ եղել են տարբեր քննարկումներ, տարաբնույթ մենկաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ առողջ, լավ քննարկումներ, որոնք պետք է շարունակել։ Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել և ինչպես ասել եմ նախկինում՝ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։

Իմ առաջարկում, երբ ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, նպատակ չունեի ինչ-որ մարդկանց նեղացնելու կամ վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով այս վերջին տարիների դառը փորձից։

Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է ու այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերվում, նա նման փորձ չուներ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Առավելեւս, Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում»,- ասաց Օսկանյանը:

Նա անդադարձավ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը որ Արցախը Հայաստան է և վերջ. «Միգուցե դա Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ, ու դա բերեց շատ բացասական հետևանքների։

Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը ու դա ճիշտ ժամանակին օգտագործելը, հարցերին ճիշտ փաթեթավորում տալը էական նշանակություն ունի։ Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի ողջ քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ կառուցված էր ընդամենը մեկ բառի վրա ` «containment»՝ զսպողականության քաղաքականություն, որը պահպանեց խաղաղությունը։

Իմ նախարարության շրջանում մենք որդեգրել էինք կոմպլիմենտար քաղաքականություն, որը կառուցված էր մի բառի վրա՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Ուզում եմ ասել, որ խոսքը շատ կարևոր է ու սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղության։ Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու իմ առաջարկությունը կառուցված է հենց նման մոտեցումների վրա, այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, շատ նուրբ են, բայց ընկալելի թե՛ միջնորդների ու թե՛ հակառակորդների համար, որոշակի շեշտադրումների փոխոխություններով հնարավորոթյուն կուենանք բանակցությունները դնել բոլորովին այլ հունի մեջ»,-ասաց Օսկանյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես հիմա մտնելու եմ Փաշինյանի տրամաբանության դաշտ, այն ինչ ասելու եմ, իմը չէ, Փաշինյանինն է։ Ինչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը ի դիմաց նրա, որ ապահովում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ 29․ 800 քկմ-ն։ Բայց նրա մոտ նույնիսկ սա չի հաջողվում անել, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել , այնտեղ ևս ինքը սխալ է խոսել։

Փաշինյանը այնքան է որակավորում տվել «ճանաչում եմ», «ընդունում եմ» տերմիններին, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի թողել։ Եթե նա ընդամենը ասած լիներ՝ ոչ թե «ճանաչում եմ», այլ «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք՝ Հայաստանը բանակցային ավելի լավ դիրքերում կլիներ ու կստանար այն, ինչ ուզում է ու Փաշինյանը ստորագրած կլիներ իր այդ երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց չի կարողանում անել դա, որովհետև սխալ է սկսել։ Երբ դու դեռ բանակցությունների չես գնացել, բայց ասում ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մաս, դու քո հակառակորդին տալիս ես իր ցանկալի ամենամեծ պատառը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները նույն սխալը թույլ տվեցին, երբ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ ասացին՝ «մեզ համար ընդունելի են դրանք», այնինչ, ըստ Օսկանյան կարելի էր ասել «մենք ի գիտություն ենք ընդունում այդ կետերը»։

«Սա վկայությունն է այն բանի, որ ոչ կոմպետենտության խնդիր կա և սրանից տուժում են ոչ թե մի խումբ մարդիկ, այլ մի ողջ ժողովուրդ, հայրենիքն է տուժում»,- ասաց նա։

Ըստ Օսկանյանի՝ ԼՂԻՄ-ի փաստի գոյությունը բանակցություների սեղանի վրա բերելը հնարավորությունների նոր դռներ է բացելու հայկական կողմի համար։

«Հարց եմ ուզում տալ Փաշինյանին՝ ինչու ինքնավարության հարց չեք բարձրացնում, եթե դու հոգեբանորեն պատրաստ ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից հետո այդ մարդիկ, որ հազարամյակներով ապրել են այդ տարածքում, գոնե ինքնավարության կարգավիճակով իրավունք չունե՞ն այդտեղ ապրելու, գոնե դա արեք, ես չեմ կարող դա անել, բայց դուք կարող եք որովհետև այդ հարցը ձեր գրպանում է, ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա հնարավոր է անել»,- ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am