Քաոս Ֆրանսիայում. Ծեծուջարդ, հրդեհ, թալան, հազարավոր ձերբակալություններ

Բարիկադներ, լուսաձայնային նռնակներ, հրդեհ, թալան, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում՝ 17-ամյա դեռահասի սպանությանը հաջորդած անկարգությունների ընթացքում։ Արդեն մի քանի օր շարունակվող բազմահազարանոց բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցներ բերման են ենթարկվել, առնվազն 200 հարյուր ոստիկան վնասվածքներ են ստացել։

Երկրում ստեղծված քաոսը ստիպել է նախագահ Էմանյուել Մակրոնին ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում մեկնարկած Եվրամիության գագաթնաժողովին, չեղարկել պլանավորված մամլո ասուլիսը և վաղաժամ վերադառնալ Փարիզ, որտեղ նա պետք է գլխավորի միջկառավարական ճգնաժամային խմբի նիստը, հայտնում է Ելիսեյան պալատը։ Վարչապետ Էլիզաբեթ Բորնը չի բացառել երկրում արտակարգ ռեժիմ սահմանելու հնարավորությունը։

Ֆրանսիան ցնցած սպանությունը տեղի ունեցավ Փարիզի հյուսիս-արևմտյան Նանտեր ավանում։ Ծագումով Ալժիրից Նաել անունով 17-ամյա վարորդը հրաժարվել էր ենթարկվել ոստիկանի պահանջին և կանգնեցնել իր վարած մեքենան, ինչից հետո պարեկություն իրականացնող ոստիկաններից մեկը մահացու կրակ է բացել երիտասարդի ուղղությամբ։ Ոստիկանը, որի անունը չի հրապարակվում, ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության հոդվածով։ Ամբաստանյալի փաստաբան Լորան Ֆրանկ -Լյենարը հայտարարել է, որ իր պաշտպանյալն «այն անձը չէ, ով առավոտյան զարթնում է որպեսզի մարդ սպանի», և զղջում է տեղի ունեցածի համար։
«Առաջին բառը, որը նա արտաբերել է, ներողությունն էր»,- հայտարարել է սպանությունն իրականացրած ոստիկանի փաստաբանը՝ պնդելով, որ նա «գործել է վայրկյանների ընթացքում, երևի սխալվել է, հետաքննությունը ցույց կտա»։

Մինչ քննությունը փորձում է պարզել, թե որքանով էին իրավաչափ ոստիկանի գործողությունները, արդյո՞ք հնարավոր էր չսեղմել ատրճանակի ձգանը», արդարադատության պահանջով հազարավոր երիտասարդների խաղաղ ցույցը վերածվել է անկարգությունների։

Իրադրությունը կտրուկ սրվեց սպանության պաշտոնական վարկածին հակասող տեսանյութի հրապարակումից հետո, ըստ որի ոստիկաններից մեկը զենքը պահում է վարորդի վրա, և երբ մեքենան հեռանում է, ոստիկանը կրակոց է արձակում վարորդի կրծքի վրա։

Նախագահ Մակրոնը սպանությունն անվանեց «անբացատրելի և աններելի», կոչ անելով վերջ տալ բռնություններին և հանդարտություն դրսևորել, «որպեսզի արդարադատությունը կարողանա հաղթի»։ Ցուցարարները, սակայն, ի նշան բողոքի Փարիզում, Լիոնում, Գրենոբլում, Թուլուզում, Անսիում և այլ քաղաքներում հրկիզել են մեծ թվով խանութներ, հիմնարկներ և ավտոմեքենաներ, հարձակումների շարք են իրականացրել անվտանգության ուժերի, ոստիկանական բաժանմունքների վրա, թալանվել են Փարիզի կենտրոնական փողոցներում, այդ թվում՝ Լուվրի թանգարանի մոտ գտնվող մի շարք խանութներ, հրկիզել են նաև Փարիզի ավտոբուսների կայարաններից մեկը, աղբավայրեր, ջարդուփշուր արել կանգառներ, ցուցափեղկեր։

45 հազար ոստիկան`Ֆրանսիայի փողոցներում

Ֆրանսիայի փողոցներում 45 հազար ոստիկան և որոշ զրահամեքենաներ են տեղակայվել՝ անկարգությունները ճնշելու համար:

Ճգնաժամային հանձնաժողովը վճռել է երկրում տեղաշարժի որոշ սահմանափակումներ մտցնել: Փարիզում չեն բացառում, որ կառավարությունը կարող է ընդունել Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու որոշում:

Ֆրանսիական կառավարությունը գործի է դրել ընդհանուր առմամբ մոտ 45 հազար ոստիկան։ Ֆրանսիական քաղաքներից բացի, բողոքը հասել է ընդհուպ մինչև Բրյուսել, որտեղ ավելի քան մեկ տասնյակ մարդ է բերման ենթարկվել։

Անկարգությունների շուրջ 1000 մասնակից է ձերբակալել

Ֆրանսիայի ոստիկանությունն օրերս հայտնեց, որ ձերբակալել է չորրորդ օրը շարունակվող զանգվածային անկարգությունների 994 մասնակիցների։ Գերատեսչությունը, Twitter-ում կատարված գրառմամբ, նաև տեղեկացրել է, որ՝ «բախումների սրությունը նախորդ գիշերվա համեմատ որոշակիորեն նվազել է»։
Չնայած դրան, ֆրանսիական աղբյուրները հաղորդում են, որ երկրի մի շարք խոշորագույն քաղաքներում ոստիկանության և դեռահասների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 200 ոստիկան է վիրավորվել։

Մակրոնը հետաձգեց պետական այցը Գերմանիա

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկրում սկիզբ առած զանգվածային անկարգությունների պատճառով հետաձգել է պետական այցը Գերմանիա։ Մակրոնն անձամբ զանգահարել է իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնամեյրին՝ խնդրելով, որպեսզի իր պետական այցի ժամկետները փոփոխության ենթարկվեն։ Ֆրանսիայի նախագահը պետք է Բեռլի ժամաներ հուլիսի 2-ին՝ այստեղ բանակցություններ և պաշտոնական հանդիպումներ անցկացնելով:

Շոլցը մտահոգված է Ֆրանսիայում կատարվող անկարգություններից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երեկ հայտարարել է, որ «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում կատարվող անկարգություններին։ Նա դա արել է հաջորդ օրն այն բանից հեո, երբ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է Գերմանիա պետական այցը՝ կապված 17-ամյա դեռահասի սպանության պատճառով Ֆրանսիան համակած անկարգությունների հետ։ «Ֆրանսիան բարեկամական հարևան երկիր է, և Փարիզն ու Բեռլինը միասին հետևում են, որ Եվրոպական միությունը, որն այդքան անհրաժեշտ է մեր ընդհանուր ապագայի համար, լավ աշխատի,- ասել է Շոլցը։ «Ահա թե ինչու մենք, անշուշտ, անկարգություններին մտահոգությամբ ենք վերաբերվում, և ես մեծ հույս ունեմ, և, անկասկած, համոզված եմ, որ Ֆրանսիայի նախագահը միջոցներ կգնի այս իրավիճակը արագ բարելավելու համար»։

Կրակոցներ Մարսելում և Լիոնում

Սոցցանցերում տեսահոլովակներ են հայտնվել Լիոնից դեպքի վայրից, որում երևում է, որ հրավառություն են անում, կրակոցներ են հնչում, ցուցարարները հավաքված են խարույկի մոտ։

Բռնությունը շարունակվում է՝ չնայած նրան, որ ուրբաթ Ֆրանսիայի ոստիկանությունը ամբողջ երկրում 45 000 ոստիկանի, հատուկ ստորաբաժանումներ, զրահամեքենաներ և ուղղաթիռներ է տեղակայել։

Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ ոստիկանությունը 471 մարդու է ձերբակալել ամբողջ երկրում։ Նա նշել է, որ բռնության չորրորդ գիշերն ավելի «քիչ ինտենսիվ» է անցել, իսկ Փարիզում իրավիճակը կայուն է։ Նա հավելել է, որ Մարսելում և Լիոնում իրավիճակը մնում է լարված։

Անկարգությունների մասնակիցները այրել քաղաքապետներից մեկի տունը

Փարիզի արվարձաններից մեկի քաղաքապետի տունը հարձակման է ենթարկվել և այրվել, երբ նրա կինն ու երեխաները քնած են եղել ներսում՝ ոստիկանների կողմից Նանտերեում 17-ամյա դեռահասի սպանությունից հետո Ֆրանսիան համակած անկարգությունների ժամանակ։ Փարիզի հարավային Լ՛Է-լե-Ռոզ արվարձանի քաղաքապետ Վինսենթ Ժանբրենը պատմել է, որ իր կինը և հինգ ու յոթ տարեկան երեխաներից մեկը վիրավորվել են, երբ վաղ առավոտյան լքել են շենքը։

Ժանբրենը, որը պահպանողական Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, միջադեպի ժամանակ եղել է քաղաքապետարանում, որը մի քանի գիշեր հարձակումների օբյեկտ է եղել և պաշտպանված է փշալարերով ու բարիկադներով։ «01։30-ին, երբ ես, ինչպես նախկին երկու գիշերը, քաղաքապետարանում էի, մարդիկ ներխուժել են իմ տուն, որպեսզի այրեն այն, որտեղ քնած էին կինս և երկու փոքր երեխաներս,- թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ժանբրենը։ «Փորձելով պաշտպանել նրանց և փրկվել հարձակվողներից, կինս և երեխաներիցս մեկը վնասվածքներ են ստացել»։ Տեղի դատախազը հայտնել է լրագրողներին, որ հետաքննություն է սկսվել մահափորձի փաստի առիթով։ Կասկածյալներից ոչ ոք չի ձերբակալվել։

Բախումներ Մարսելում

Հարավային Մարսել նավահանգստային քաղաքը դարձել է բախումների և կողոպուտների թատերաբեմ։ Իշխանությունների կարգադրությամբ նախօրեին 18։00-ից կանգնեցվել է քաղաքային ողջ տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։ Քաղաք է ուղարկվել ոստիկանական աջակցություն, ներառյալ՝ զրահատեխնիկա և երկու ուղղաթիռ։
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մարսելում բախումները տեղի են ունեցել ոստիկանների և անկարգությունների մասնակիցների միջև։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել։ Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, բախումները մեկ ժամից ավելի են տևել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծնողներին կոչ է արել ստանձնել անկարգությունների անչափահաս մասնակիցների պատասխանատվությունը։ Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին շաբաթ հայտարարել էր, որ ձերբակալվածների 30 տոկոսն անչափահասներ են եղել։

Անօդաչու սարքեր` Փարիզում և արվարձաններում նկարահանումների համար

Փարիզի ոստիկանությանը թույլատրվել է մինչև երկուշաբթի առավոտ նկարահանել և արձանագրել երթևեկությունը Փարիզի և որոշ արվարձանների հանրային ճանապարհների վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում երիտասարդները հրկիզել են մոտ 3 հազար 800 ավտոմեքենա, ինչպես նաև ոստիկանության և կառավարական շենքեր։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ թալանվել են բանկի շուրջ 250 մասնաճյուղ, 200 մթերային խանութ և մոտ տասը առևտրի կենտրոն։ Մի շարք քաղաքներում տեղակայված են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ներգրավված են զրահատեխնիկա, ուղղաթիռներ։

Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել մոտ 3 հազար մարդ, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասներ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2042 անգամ
Լրահոս
Ապրիլի 17-29-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Վրաստանն ու նոր աշխարհաքաղաքականությունն Անդրկովկասում Ավտոերթ Գյումրիում` ի պաշտպանություն Տավուշի (Տեսանյութ) Հրապարակված քարտեզից պարզվեց, որ Կիրանցի պատմական կենտրոնը, որտեղ հարյուրավոր տարիներ եղել են գյուղի եկեղեցին, գրասենյակը և այլն, չգիտես ինչու՝ կարող է Ադրբեջանին պատկանել․ Նազարյան Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը «Դատախազության գործունեության մասին հաղորդման» մեջ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կատարված անդրադարձը պարունակում է իրականությանը, մեղմ ասած, չհամապատասխանող տեղեկություններ․ Մելիքյան Տավուշում չեմ տեսել գեթ մի մարդ, որն անտարբեր լինի իր հողի նկատմամբ․ Այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենասիրության ամբարումն են․ Պետրոսյան Եթե ադրբեջանցիներին այդքան մոտ թողնեն, անտառներից դիվերսանտներ էլ կարող են գյուղեր մտնել․ Ոսկեպարցի Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում դրբեջանի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին Կիրանցի բնակիչները եկել են Փաշինյանի հետ հանդիպման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հերթական չհայտարարված այցն է կատարել Կիև Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն Տավուշցինե՛ր, մի՛ եկեք Երևան Նիկոլի հետ հանդիպման․ ամեն ինչ բարդելու է ձեզ վրա․ Սուրեն Սուրենյանց (video) Ես ծնկի եկած չեմ, ինչի՞ եք իմ տուն մտնում. Դումանյանը վիճեց Թևանյանի ու ակցիայի մյուս մասնակիցների հետ (video) Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել․ Սուրեն Պետրոսյան (video) Վահե Ղազարյան, էդ ո՞նց է, որ քո նշանակվելուց հետ համակարգում «խլինք, փսլինք ուռոդներ են»․ Սուրենյանց (video) Ալիևը Մոսկվայից է վերադառնում, Նիկոլը Մոսկվա չի գնում․ օրերը հաշված են․ Հայկ Նահապետյան (video) ԱԳՆ-ում հավաքվածնե՛ր, ոչնացնում են ամեն ինչ․ Ռուբեն Մելքոնյան (video) Սկզբում մեզ շրջափակելու են, ապա ստիպելու են լքել մեր երկիրը․ Անդրանիկ Թևանյան (video) Ընդվզե՛ք, Հայաստանը կանգնած է տարածքային կորուստների եզրին․ Մանուկ Սուքիասյան (video) Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am