Խաղաղության ԱՄՆ-ի համաձայնագրի մի քանի կետեր համաձայնեցված են` սահմանազատում, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում

Երևանն ու Բաքուն համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տևած բանակցությունների ավարտին երեկ ուշ երեկոյան հայտարարել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները։

Միացյալ Նահանգների միջնորդությամբ հայ - ադրբեջանական բանակցությունների երկրորդ փուլի արդյունքում, ինչպես տեղեկացրել են կողմերը` նաև փոխըմբռնման առաջընթաց են գրանցել՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե որ հարցերի շուրջ է առաջընթաց գրանցվել։ «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետ քաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցություններն ուղեկցվում են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։

Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջեց դադարեցնել Բաքվի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը:

Սակայն, ինտենսիվ բանակցությունները շարունակվեցին, դրանց շրջանակում Միրզոյանն ու Բայրամովը թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Ամփոփելով այդ քննարկումները, պետքարտուղար Բլինքենը երեկ հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթաց կա, բայց վերջնական համաձայնության հասնելու համար դեռ շատ աշխատանք կա կատարելու, մանրամասներ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը չի հայտնել։

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարևոր և բարդ աշխատանքի համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել երկրների միջև հարաբերությունների զարգացմանը», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ առանց փակագծեր բացելու:

Բլինքենը կարևորել է բանակցությունների թափը չկորցնելը, որին կողմերը հասել են հանդիպումների ընթացքում՝ «ձեռք բերելու հետագա համաձայնություններ տարբեր կետերի շուրջ՝ նպատակ ունենալով հասնել վերջնական և ընդհանուր համաձայնագրի առաջիկա շաբաթներին կամ ամիսներին»։ «Կարծում եմ՝ նաև հստակ ըմբռնում կա բոլոր կողմերի մոտ, որ որքան մենք մոտենում ենք համաձայնության հասնելուն, որոշ դեպքերում այդքան բարդանում է ընթացքը, քանի որ ամենաբարդ հարցերը թողնված են վերջում։ Բայց ես շատ շնորհակալ եմ թափանցիկության, անկեղծության ոգու համար։ Դա է միակ ճանապարհը փոխըմբռնման և համաձայնության հասնելու համար», - ասել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Միրզոյան - Բայրամով վաշինգտոնյան առաջին բանակցությունները մայիսի 1-4-ն են անցկացվել, դրանցից հետո հայ - ադրբեջանական հանդիպումներն ակտիվացել են․ ամիսներ տևած դադարից հետո անցած շաբաթներին Փաշինյանն ու Ալիևը երեք հանդիպում են ունեցել, հաջորդ բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների առաջնորդների մասնակցությամբ, նախատեսված են հուլիսի 21-ին Բրյուսելում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1960 անգամ
Լրահոս
Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան Աբրահամյան «Հերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք». Մրոն՝ Ոսկեպարից «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան. video Հիմա բոլորդ, ամեն համայնք, գյուղ, բոլորդ պիտի բողոքի ձայնը բաձրացնե՛ք»․ Բագրատ Սրբազանի կոչը. video Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ Լրագրողներն աշխատում են վրաններում, ճանապարհը շարունակում փակ մնալ. իրավիճակը Կիրանցում հիմա. video Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում. video «Մեր հողն ա, ոչ մեկին չենք տալու» կիրանցի. video «Սա հանուն Հայաստանի սրբազան կռիվ է». Նաիրա Զոհրաբյան. video Օդի ջերմաստիճանը կբարձրանա Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ Էս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը․ Տեր Արշակ Խաչատրյան Այ «ողորմելի ճիճունե՛ր», բա դուք ասելիք չունե՞ք Եռաբլուրում գերեզման գրկած երեխաներին․ Զաքարյան (video) Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել Ո՞վ է ՔՊ-ին լիազորել որոշել, որն է Հայաստան, որը` ոչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am