Մոսկվայի սպառնալիքները Երևանի ուղղությամբ ուժգնանում են

Հայաստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության հանձնաժողովի նիստը կապված է Հայաստանի ներսում ներքաղաքական գործընթացների հետ, երեկ կայացած մամուլի համար ավանդական ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, երբ նրան խնդրել են մեկնաբանել հանձնաժողովում հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը Ռուսաստանի միջնորդական գործունեության վերաբերյալ:

«Ես վստահ չեմ, որ մենք պետք է մեկնաբանենք ներքին քննարկումներ, բայց, իհարկե, դետալները և բարձր մակարդակով կոնֆիդենցիալ բանակցություններն իմ իրավասությունը չեն: Դա մեր ավանդույթների և գործառնական պարտավորությունների մեջ չի մտնում: Բայց որքան էլ թեժ լինեն ներքին քննարկումները, կա իրականություն: Հենց Ռուսաստանն է կարողացել հասնել Ղարաբաղում կրակի դադարեցմանը 2020թ. աշնանը, և դա արձանագրված է թղթի վրա»,- ասել է Զախարովան:

Զախարովան, այնուամենայնիվ, կշտամբել է Փաշինյանին` նշելով, որ ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մեղավորներ փնտրելու վրա կամ առնվազն հարցը թողնել պատմաբաններին, այլ բարձր մակարդակով պայմանավորվածությունների համալիրի իրականացման վրա:

Այսինքն, Մոսկվայից առաջին անգամ հրապարակավ հնչում է մեղադրանք, որ Երևանը բարձր «մակարդակով» պայմանավորվածությունները չի կատարում: Սա մեկ:

Հաջորդը, Մոսկվան Բաքվին կոչ է անում Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը, իսկ Երևանին՝ չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերից: Մարիա Զախարովան ասել է. «Մենք կոչ ենք անում Երևանին չինքնամեկուսանալ եռակողմ ձևաչափերում աշխատանքից: Նրա գործողություններում պարապուրդը կործանարար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է տեղում իրավիճակի սրմանը: Բաքվին մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ լիարժեք ապաշրջափակելու միջանցքը հումանիտար նպատակներով և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդը»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան ջանքեր է ներդնում ռուս խաղաղապահների գծով և այլ խողովակներով՝ լիարժեք ապաշրջափակելու Լաչինի միջանցքը: «Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը: Այն դեռ արդիական է»,- ասել է Զախարովան:

Իսկ ինչ վերաբերում է հունիսի 15-ից Հաքարի կամրջի փակմամբ Արցախին լիակատար շրջափակելուն, ապա այստեղ հնչել է, մեղմ ասած` տարօրինակ «պարզաբանում»....

Պարզվում է, հունիսի 15-ին Հաքարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպը հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանի հետևանք է, բացատրել է Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս կոչ է արել մեկնարկել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, և որ այդ աշխատանքները պետք է արդյունավետ ընթացք ունենան: Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իր հերթին պատրաստ է օգնել՝ որոշելու սահմանային գծերը, այդ թվում նրանք, որոնք կռվախնձոր են դարձել սահմանի այդ հատվածում:

Զախարովան նաև անընդունելի և անհիմն է համարել այդ առումով մեղադրանքները ռուս խաղաղապահների հասցեին: «Մենք թախանձագին խորհուրդ ենք տալիս թուլացնել այդ առումով հռետորաբանությունը լրատվամիջոցներում: Խաղաղապահները սերտորեն աշխատում են կողմերի հետ՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է նա:
Այսինքն, Մոսկվայի պարզաբանմամբ` ռուս խաղաղապահների մասնակցությամբ ադրբեջանական դրոշը ՀՀ տարածքում դնելու հետ կապված միջադեպը հայ-ադրբեջանական սահմանը չսահմանազատելու հետևանք է:

Ու նաև պարզվում է, որ «բացարձակ անհիմն» են Հայաստանում առկա հարցադրումներն ուղղված ռուս խաղաղապահներին:

Իսկ այ, եթե Անկարան Շուշիում թուրքական հյուպատոսություն բացի` Մոսկվան դա լիովին հանգիստ է ընդունում...

Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու զգայունությունը, բայց դա երկկողմ հարաբերությունների հարց է:

Այնուամենայնիվ, նա նշել է, որ հյուպատոսություններ բացելու հարցը ցանկացած կետում, մասնավորապես Շուշիում, մնում է երկկողմ հարաբերությունների հարց՝ տվյալ դեպքում՝ Բաքվի ու Անկարայի միջև: «Միաժամանակ, մենք հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար: Մեր շփումներում շեշտը դնում ենք այն բանի վրա, որ անհրաժեշտ է հաշվի առնել միմյանց շահերը և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը»,- ասել է Զախարովան:

Դե ինչ, Մոսկվայից Երևանին ուղղված քննադատությունների նոր խմբաքանակը գալիս է փաստելու, որ Ռուսաստանը բացառապես Հայաստանի իշխանություններից է ակնկալում զիջումներ:

Մոսկվայից հնչած «պարզաբանումներում» անգամ անթաքույց արդարացում կա այն գործընթացների վերաբերյալ, որոնցով հունիսի 15-ից Ադրբեջանը Արցախը պահում է ամբողջությամբ շրջափակման մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4752 անգամ
Լրահոս
Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ Էս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը․ Տեր Արշակ Խաչատրյան Այ «ողորմելի ճիճունե՛ր», բա դուք ասելիք չունե՞ք Եռաբլուրում գերեզման գրկած երեխաներին․ Զաքարյան (video) Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել Ո՞վ է ՔՊ-ին լիազորել որոշել, որն է Հայաստան, որը` ոչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am