«Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունների հակապետական քաղաքականությունը չի բխում Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից…
Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին։ Gallup International Association-ի կողմից 2023 թ. հունվարի 17-ից 24-ն անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ 94,0%-ը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում (2022թ. մայիսին նրանց թիվը կազմում էր 83,3%-ը. Հարցվածների միայն 1,0%-ն է կողմ, որ Արցախը միանա Ադրբեջանին)։

Այնուհետ (2023թ. մայիս) ԱՄՆ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը (IRI) հրապարակեց Հայաստանում 2023 թ. հունվար-մարտի ամիսների հերթական սոցհարցման արդյունքները: Քանի որ այն հանրությանը հասանելի վերջին հարցումն է, դրա արդյունքները շատ հետաքրքիր են Հայաստանի հանրային գիտակցությունը և դրա վրա որոշիչ ազդեցություն ունեցող գործոնները հասկանալու համար։

Ըստ IRI-ի՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին վեց ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՀՀ քաղաքականությանը» հարցին` հարցվածների 87%-ը հավանություն չի տվել, իսկ 69%-ը` նկատել է հետընթաց։ ՀՀ քաղաքացիները դժգոհ են նաև այն բանից, թե ինչպե՞ս է Նիկոլը կատարում իր նախընտրական «խոստումները»։

Երկրի ժողովրդավարացման տեմպերից գոհ է հարցվածների միայն 17%-ը, դժգոհ է հարցվածների 42%-ը, իսկ 35%-ն ընդհանրապես ժողովրդավարական փոփոխություններ չի տեսնում։ Հարցվածների 73%-ի համար Հայաստանում կոռուպցիան լուրջ խնդիր է։ Ընդ որում, հարցվածների 39%-ը կարծում է, որ իշխանությունների կոռուպցիայի մակարդակը մնացել է նույնը, իսկ 21%-ը՝ կարծում է, որ կոռուպցիան նույնիսկ աճել է։

Ընդհանուր առմամբ, հարցվածների 52%-ը կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, և միայն 36%-ն է գտնում, որ ճիշտ ուղղության վրա է։ ՀՀ «վարչապետի» գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 13%-ը իսկ 61%-ը գոհ չէ (այդ թվում՝ 22%-ը՝ մասամբ է դժգոհ և 39%-ը՝ ամբողջությամբ):

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր որոշումը կապիտուլյանտ Նիկոլը պատճառաբանում է նրանով, որ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրեն «խաղաղության» մանդատ է տվել։ Սակայն վերջին երկու տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է հենց այն նախընտրական խոստումների կատարումից, որոնք խաբեությամբ «ապահովել» են Նիկոլի պյուռոսյան «հաղթանակը» 2021թ. ընտրություններում:

Ակնհայտ է, որ Արցախի հարցում նա դեմ է գնում հայ ժողովրդի կամքին։ Դա երևում է ոչ միայն Հայաստանի, նաև հայկական Սփյուռքի մեծամասնության դիրքորոշումներից: Իսկ դա նշանակում է, որ այն «մանդատը», որն իբրև ստացել է Նիկոլը 2021թ. ընտրություններում` այլևս լեգիտիմ չէ և պետք է չեղարկվի։

Նիկոլի անձնական վարկանիշը, ըստ IRI-ի նշված հարցման, իջել է մինչև 14%։ Այլ բան է, որ ընդդիմության աջակցությունը ևս ցածր է։ «Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի» հարցին` իշխող «ՔՊ» օգտին կքվեարկեր ընտրողների միայն 21%։

Նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական ​​շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը:

Ոչ մի հայ մարդ իրավունք չունի վաղվա տխուր հեռանկարի համար մեղադրի որևէ այլ մեկին: Նիկոլը գործել է, իսկ այժմ նաև բացահայտ գործում է դավադիր ծրագրերի շրջանակում:

ՔՊ-ին կրկին ընտրելու պատրաստակամություն ունեցող 21%-ին դավադրության կողմնակից համարել չի կարելի, բայց և պատասխանատու ու հայրենատեր քաղաքացի համարելն էլ մեծ մեղք է:

Իսկ ինչպե՞ս բացատրել Նիկոլից դժգոհող հատվածի դժգոհությունն ու ազգային շահերի նկատմամբ միաժամանակ ունեցած նրա անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ անտարբերությունը, կրկին խաբվելու մտավախությունն ու համընդհանուր հիասթափությունը պարարտ հող է ստեղծել ազգակործան պատուհասի նոր կապիտուլյացիոն քաղաքականությունն առաջ տանելու համար»:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Փաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք․ ավագանու անդամ (video) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր» . Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (video) Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին, կվնգստա ու պատասխան կստանա․ Մանուկ Սուքիասյան (video) Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ «Մայր Հայաստանի» ֆլեշ մոբը՝ ավագանու նիստին (video) ՔՊ-ի ներսի խուճապն ու Նիկոլի փախուստը․ Սուրեն Սուրենյանց (video) Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս 2 օր Եվրոպայում էի, 1,5 օր՝ Ռուսաստանում. Սուրեն Պետրոսյան (video) «Նեմեսիսն ահաբեկչության հետ կապ չունի». Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ է (video) Կռապաշտությունը պետք է վերանան․ Բագրատ Սրբազան (video) Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet Բագրատ Սրբազանի խոսքից հետո կարմիր բերետները հետ քաշվեցին․ Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզանից (video) Հանդարտվեք, խաղաղ հետ գնացեք ու մի փորձեք ժողովրդին ահաբեկել․ Տավուշի թեմի առաջնորդը հանդարտեցնում է ոստիկաններին Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը Վարորդներն ազդանշաններով ողջունում են Սրբազանին, անցորդները՝ մոտենում, օրհնություն ստանում (video) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ԵՊՀ պրոռեկտորը ստիպված իջավ Սրբազանի մոտ` բացատրելու, որ իրեն վերաբերող խոսքերը ճիշտ չեն (video) Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am