Ռաիսին ու Մակրոնը 90 րոպե զրուցել են
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին երկարատև հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Հեռախոսազանգը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը: Այն տևել է 90 րոպե։