Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել օկուպացված տարածքներում
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում:
Ինչպես հաղորդվում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավար կազմը հետեւել են հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին։
Տրվել են համապատասխան կարգադրություններ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանի եւ դուրս բերվել նշանակության շրջաններ: