Փաշինյանի վարկանիշն, այո՛, ընկած է, բայց դա պետք է քաղաքականապես արձանագրել

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վարկանիշը, որին երբեմն «ռեյտինգ», անգամ՝ «ռեյԾինգ» են ասում, ընկած է և շարունակում է ընկնել, և՛ նկատելի է, և՛ անխուսափելի էր: Դե չի կարող որևէ իշխանություն տարիներ շարունակ հակահայկական քայլեր ու հայտարարություններ անել ու Հայաստանում բարձր վարկանիշ ունենալ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանում հայերս վերանանք, իսկ մեր տներում բնավորվեն ադրբեջանական թուրքերը:

Բայց մի բան են տրամաբանական ու հիմնավորված դատողությունները, մեկ այլ բան՝ կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները, հարցումներն ու դրանց «տոկոսավորված» արդյունքները:

Այսպես, «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում, և պարզվել է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 81,9 տոկոսը բացասական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ու դրա կազմում Լեռնային Ղարաբաղը ներառելու մասին հայտարարությունը: Ըստ որում, հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատել հայտարարությունը, իսկ 18.5%-ը՝ «ավելի շուտ՝ բացասական»: Համենայն դեպս տպավորիչ է այն, որ որակյալ մեծամասնությունը կտրուկ բացասական է արտահայտվել:

Մեկ այլ հարցին, որը ևս ուղղակիորեն բխում է Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ քաղաքականությունից, այն է՝ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցվածների 77.7%-ը կտրուկ պատասխանել է, որ ընդհանրապես հնարավոր չէ, իսկ 8,7 տոկոսն էլ նշել է, թե «ավելի շուտ հնարավոր չէ»: Այսինքն, հարցվածների 86.4%-ը բավականին հստակ նշել է ակնհայտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը անհնար է Ադրբեջանի կազմում:

Հարցման արդյունքները փաստում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակական անկում է ապրում, իսկ 2018 թվականի համեմատ, այդ վարկանիշից բան ընդհանրապես չի մնացել: Այնպես, ՔՊ-ի գրասենյակի հատակը մաքրելու լաթ: Ռեյտինգից միայն «Ծ»-ն է մնացել:

Եվ՝ ի՞նչ:

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նաև ոչ լեգիտիմ է կամ ուղղակի՝ լեգիտիմ չէ: Նա արել է հայտարարություններ և պատրաստվում է անել քայլեր, որոնք անմիջականորեն ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ընդհանրապես:

Հիմա բուն հարցն այլ է: Այո՛, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկած է և շարունակում է ընկնել: Դա անխուսափելի է: Սակայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը պետք է քաղաքականապես արձանագրել, դա պետք է քաղաքական արձանագրում ստանա: Հակառակ դեպքում, Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշի անկումը զուտ սոցիոլոգիական հետազոտության նյութ կմնա, ոչ ավելին:

Հայրենի քաղաքական ուժերը, առհասարակ, քաղաքական ակտիվություն դրսևորող շրջանակները, ընդհանրապես, բոլոր ազգային կառույցներն ու շրջանակները պիտի կազմակերպված գործունեությամբ ու գործողություններով արձագանքեն նման իրողություններին: Ի վերջո, մի՞թե հասկանալի չէ, որ իշխանության վարկանիշի անկումն՝ ինքնին, դեռ չի նշանակում այդ իշխանության անկում: Նույնիսկ ամենից թույլ հիմքերի վրա կանգնած կամ անգամ՝ երերող իշխանության անկման համար ինչ-որ լրացուցիչ իմպուլս է պետք: Պարզ ասած՝ «հրող»:

Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը, Փաշինյանի ոչ լեգիտիմությունը պահանջում են քաղաքական արձանագրում: Ի՞նչ անել: Ի վերջո, հո առևտրային հայտարարությունների կայքերով տեղեկություն չպիտի՞ տարածվի, թե «պահանջվում են հմուտ, փորձառու հրողներ՝ երերող իշխանությունը տապալելու համար:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video) Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան ԱՄՆ-ն չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին Քոչարյա՛ն, զեկույցդ ու՞ր է․ 44-օրյա պատերազմի զոհերի անուն-ազգանունները դե հրապարակիր․ Ղազարյան (video) Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Նիկո՛լ, չես վախենում է, «տակդ ես լցնում, ոտքերովդ չռում ա»․ Արմինե Ադիբեկյան (video) Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Պարոն Փաշինյան, հավաքվե՛ք, ձեզ էլ ենք հանձնում․ քո հետ, քո լեզվով եմ խոսում ու հաղթելու եմ․ քաղաքացի (video) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են ՔՊ-ական Բաքոյանը հակադարձում է Անդրանիկ Քոչարյանին (video) Արամ Զավենիչի կուսակիցը ո՞նց է թասիբից խոսում (video) Էս աղետից պետք է պրծնենք․ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան (video) Հրատապ. դաժան ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին (video) Աննայի շուրջ հավաքված կնիկնե՛ր, կանգնել եք գլխավոր բ**-ի ու ղ***- ի կողքը․ հերոսի մայր (video) ՔՊ–ն հետո կհայտարարի՝ 1,5 մլն–ը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու համար ընդդիմադիր (video) ՔՊ-ից ինձ ահաբեկում են․ դե փորձվեք, դե բերեք. Մեսրոպ Մանուկյան (video) Ավինյանի նոր պաշտոնյան, ով կալանավորված է եղել նախկինում․ Հայկ Մարությանի թիմակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am