Զախարովան կրկին մեղադրել է ԵՄ-ին
«Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդությունը բացարձակապես քաղաքականացված բնույթ ունի։
«Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,-նշել է Զախարովան: